Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Արամ Ս. Հարությունյան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արամ Ս. Հարությունյան
Ծնվել էփետրվարի 18, 1958(1958-02-18) (66 տարեկան)
ԾննդավայրԱրտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1983) և Երևանի պետական համալսարան (1980)
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արամ Սերգեյի Հարությունյան (փետրվարի 18, 1958(1958-02-18), Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ։

Կրթություն

Ծնվել է մանկավարժի ընտանիքում։

  • 1975 թ. ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը.
  • 1975 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և, 1980 թ.-ին գերազանցությամբ ավարտել այն։
  • 1980 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա և գործուղվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան։
  • 1983 թ. ավարտել է ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

  • 1984-2008 թթ.-ին դասավանդել է ԵՊՀ-ում։ Ունի բազմաթիվ տպագրված աշխատանքներ։

Քաղաքական գործունեություն

  • 1987 թվականից զբաղվում է քաղաքականությամբ։
  • 1988 թվականից անմիջականորեն մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտին` մասնավորապես կենսական նշանակություն ունեցող Լաչինի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրմանը և ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը։
  • 1991-99 թթ. եղել է ԱԻՄ-ի անդամ։
  • 1996-99 թթ. եղել է ԱԻՄ-ի Խորհրդարանի խոսնակ։
  • 1998-99 թթ. եղել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ։
  • 1999 թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ԱԻՄ-ի համամասնական ցուցակում երկրորդն էր։
  • 1999 թ. նոյեմբերին հեռացվել է ԱԻՄ-ից
  • 2000 թ. ապրիլին մի խումբ համախոհների հետ հիմնել է «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, որի նախագահն է մինչ այսօր։
  • 2003 և 2008 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։
  • 2007 թ. «Ազգային համաձայնություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցեց։
  • 2008 և 2009 թթ. եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2013 թ. առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Kembali kehalaman sebelumnya