Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Թվիթթեր

Թվիթթեր
Изображение логотипа
x.com
Տեսակսոցիալական ցանց, microblogging?, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ, առցանց համայնք, very large online platform? և կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրանցումպարտադիր
Լեզուբազմալեզու
ՍեփականատերX Corp.?
ՀեղինակՋեք Դորսի[1], Noah Glass?, Բիզ Սթոուն և Էվան Ուիլիամս
Բացվածմարտի 21, 2006[2]
Ընթացիկ կարգավիճակգործում է
Եկամուտ 168,6 միլիոն․ դոլար (2013)[3]
 X (social network) Վիքիպահեստում

X, նախկինում հայտնի էր որպես Թվիթթեր (անգլ.՝ Twitter, բառացի թարգմանությունը՝ Ծլվլիչ), սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 280 նիշից բաղկացած տեքստային հաղորդագրություններ, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «թվիթեր» (անգլ.՝ tweets ծլվլոցներ)։

Թվիթթերը ստեղծվել է 2006 թվականի մարտին Ջեք Դորսիի կողմից և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։ Թվիթթերն արագ տարածվել է ամբողջ աշխարհում։ 2015 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ Թվիթթերն ունեցել է ավելի քան 316 միլիոն ակտիվ օգտագործողներ[4]։ Թվիթթերը երբեմն անվանում են «Համացանցի SMS»[5]:

Թվիթթեր ընկերությունը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆԿալիֆորնիա նահանգ)։ Այսօր այն գրասենյակներ ունի Սան Անտոնիոյում, Տեխասում, Բոստոնում, Մասաչուսեթսում և Նյու Յորքում (ԱՄՆՆյու Յորք նահանգում)։

Պատմություն

Թվիթերի համահիմնադիր Ջեք Դորսին, 2009
Էվան Ուիլյամս
Բիզ Սթոուն
Թվիթթերի ուրվանկարը թղթի վրա

Թվիթթերի պատմությունը սկսվում է 2006 թվականի մարտին՝ որպես «Odeo» կենտրոնի (Սան Ֆրանցիսկո) գիտահետազոտական նախագիծ։ Սկզբնական շրջանում այն միայն ներքին օգտագործման էր ծառայում։ Ջեք Դորսին մտցրեց SMS ծառայության անհատական օգտագործման միջոցով փոքր խմբի հետ շփվելու հասկացողությունը։ Սկզբնական տարբերակը մտածված էր միայն «Ի՞նչ ես դու հիմա անում» հարցին պատասխանելու հնարավորությամբ։ Դորսին ցանկանում էր ստեղծել մի հարթակ, որը մշտապես թույլ կտար ընկերների հետ կարճ հաղորդագրություններով հաղորդակցվել[6]։ Հաղորդագրությունները թվիթթերում միանգամից հայտնվում են օգտատերի էջում և կարող են հասանելի լինել թվիթթերում գրանցված այլ անձանց, որոնք գրանցված են դրանք ստանալու համար։ Նախագծի կոդային օրիգինալ անվանումը «twttr» էր՝ ոգեշնչված Flickr-ի անվանումով և ամերիկյան կարճ SMS կոդերի հինգնիշյա երկարությամբ։ Նախագծի վրա աշխատանքը սկսվեց կատարվել 2006 թվականի մարտի 21-ին՝ երեկոյան ժամը 8:30, երբ Դորսին հրապարակեց առաջին հաղորդագրությունը՝ «Հենց նոր ստեղծեցի իմ թվիթթերը» («just setting up my twttr»)[7]։ Թվիթթերի առաջին նախատիպը օգտագործվում էր Odeo-ի աշխատակիցների շրջանում, իսկ ամբողջական տարբերակը հրապարակայնորեն ներկայացվեց 2006 թվականի հուլիսի 15-ին[8]։

2006 թվականին Բիզ Սթոունը, Էվան Ուիլյամսը, Դորսին և Odeo ընկերության այլ անդամներ ստեղծում են «Obvious Corporation»-ը և ձեռք բերում Odeo-ի բոլոր ակտիվները՝ այդ թվում և Odeo.com, Twitter.com կայքերը։ Թվիթթերը առանձին կազմակերպության է սկսում պատկանել 2007 թվականի ապրիլից[9]։

Թվիթթերի իսկական հաղթանակը եղավ 2007 թվականին՝ «South by Southwest» փառատոնի ժամանակ։ Այս իրադարձությունից հետո թվիթթերի օգտագործումը 20 000 թվիթից հասավ 60 000-ի[10]։ Սթիվեն Լևին «Newsweek»-ում նշում է՝ «Մարդիկ քննարկման դահլիճներում տեղադրում էին երկու 60 դյույմանի պլազմային վահանակներ միայն թվիթթերի հոսքային հաղորդագրությունների ցուցադրության համար»։ «Հարյուրավոր մարդիկ հետևում էին իրար մշտական թվիթերի միջոցով»[11]։ Փառատոնում արձագանքը շատ դրական էր։ Սոցիալական ծրագրային ապահովման գիտաշխատող Դանա Բոյդը ասել է, որ թվիթթերը «տիրապետող էր» փառատոնում[12]։ Թվիթթերի աշխատակիցները «Web Award» փառատոնի ժամանակ նվեր են ստանում «Մենք կցանկանաինք շնորհակալություն հայտնել ձեզ 140 կամ ավելի քիչ նիշերի սահմանում։ Եվ մենք հենց նոր դա արեցինք» նիշքով[13]։

Թվիթթերի՝ մինչ 2010 թվականի սեպտեմբերի 14-ն օգտագործվող տարբերանիշը

2010 թվականի սեպտեմբերի 10-ին թվիթթերը սկսում է կայքի վերամշակման աշխատանքները՝ այդ թվում և թարմացվում տարբերանշանը։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին արտադրվեց կայքի նոր տարբերակը[14], որը թույլ էր տալիս դիտել նկարներ և հոլովակներ հենց կայքում և որը մեծացրեց օգտատերի և թվիթթերի փոխազդեցության շրջանակը՝ դարձնելով այն ավելի արագ, ավելի հեշտ և ավելի գործուն։

2010 թվականի հոկտեմբերի 4-ին Էվան Ուիլյամսը հայտարարեց, որ նա լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Դիկ Կոստոլոն՝ ընկերության գործառական նախկին գլխավոր տնօրենը, զբաղեցրեց Ուլիամսի աթոռը։ Սակայն Ուիլյամսը մնաց ընկերությունում, որ «Լինի միանգամայն կենտրոնացված արտադրական ռազմավարության վրա»։

2011 թվականի ապրիլի 26-ին թվիթթերի միջերեսը սկսեց խրախուսել թուրքերենն ու ռուսերենը։

2011 թվականի դեկտեմբերի 8-ին թողարկվեց համակարգչային տարբերակի նոր միջերեսը և iOS ու անդրոիդ օպերացիոն համակարգեր ունեցող սմարթֆոնների համար նախատեսված տարբերակ՝ «Fly Twitter» անվանմամբ։

2012 թվականին թվիթթերը գնում է համացանցի գովազդային ցանցերից պաշտպանվելու մի ընկերություն՝ «Dasient»[15]։

2013 թվականի փետրվարի 26-ին թողարկվեց Firefox OS ծրագիրը սմարթֆոնների համար[16]։

Սկսած 2014 թվականից սկսվեցին վճարումների նոր համակարգերի փորձարկումները[17]։

Աճ

2008 թվականի մեկ եռամսյակի ընթացքում տեղադրվել է 100 միլիոն թվիթ։ 2009 թվականին մեկ եռամսյակում տեղադրվել է մոտ 2 միլիարդ, 2010 թվականի առաջին եռամսյակում՝ 4 միլիարդ թվիթ։ 2010 թվականի տվյալներով՝ օրական մոտ 65 միլիոն թվիթ է տեղադրվել, ինչը հավասար է 750 թվիթ/վայրկյանին[18]։ 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ օրական տեղադրվել է մոտ 500 միլիոն թվիթ[19]։

Թվիթթերը ռեկորդներ է սահմանում հայտնի իրադարձությունների ժամանակ։ Օրինակ, 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հունիսի 14-ին տեղի ունեցած Ճապոնիա-Կամերուն խաղի ժամանակ մեկ վայրկյանի ընթացքում գրվել է 2940 թվիթ։ Ռեկորդ սահմանվեց ևս մեկ անգամ, երբ 2010 թվականի հունիսի 17-ին NBA-ում Լոս Անջելեսի Լեյքերսի հաղթանակից հետո գրվեց 3085 թվիթ մեկ վայրկյանում[20]։ 2009 թվականի հունիսի 25-ին, երբ մահացավ ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը, օգտատերերը «Michael Jackson» արտահայտություն պարունակող կարգավիճակներ դրեցին 100 000 թվիթ/ժամ արագությամբ։

Ըստ 2011 համակարգի վարչակազմի՝ 2011 թվականի սեպտեմբերին հրապարակված տվյալների՝ թվիթթերում գրանցված օգտատերերի թիվն անցնում է 200 միլիոն մարդուց։ Հունվարին ամենամսյա այցելուների թիվն անցնում է 250 միլիոնը, իսկ սեպտեմբերին՝ 400 միլիոնը, ընդ որում, գրանցված 100 միլիոն օգտատերեր մտնում են համակարգ ամսում գոնե մեկ անգամ[21]։

Վարկանիշ

Ըստ Alexa Internet-ի տվյալների՝ թվիթթերը համարվում է ամբողջ աշխարհի 10 ամենաայցելվող կայքերից մեկը։ Տարբեր հետազոտություններում օգտատերերի ամենօրյա ցուցանիշը տարբեր է այն պատճառով, որ թվիթթերը չի հրապարակել ակտիվ հաշիվների քանակը։ 2009 թվականի փետրվարին Compete.com կայքը թվիթթերն առանձնացրեց որպես ամենաօգտագործվող երրորդ ցանց, որն ունի 6 միլիոն եզակի և 55 միլիոն ամենամսյա այցելու։

2009 թվականի մարտին Nielsen.com աղբյուրը անվանում է թվիթթերին «Ամենաարագ աճող կայք»։ Թվիթթերն ամեն տարի աճում է 1382 %-ով՝ ավելանալով 475 հազարից (2008) մինչև 7 միլիոն (2009) հազվադեպ այցելուներով (դրան հետևում է Zimbio-ն՝ 240% և Ֆեյսբուքը՝ 228% աճի ցուցանիշերով)։ Սակայն թվիթթերի օգտատերերի միայն 40%-ն է շարունակում մշտապես օգտագործել թվիթթերը գրանցվելուց հետո։

Վիճակագրություն

Թվիթթերի պարունակությունն ըստ Pear Analytics-ի տվյալների:[22]
Նորություններ
Փոստաղբ
Ինքնագոցազդ
Բարձրաշխարհիկ խոսակցություն
Խոսակցություններ
Վերաթվիթեր

Շուկայագիտական հետազոտություններ կատարող «Plear Analytics» ընկերությունը հետազոտել է 2000 թվիթ (տեղեկատվություն, որը ստացվում է ԱՄՆ-ից անգլերենով) 2 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ երեկոյան 5:00-ը (2009 թվականի օգոստոսի ընթացքում) և բաժանել է այն 6 կատեգորիաների[22]՝ Շուկայագիտական հետազոտություններ կատարող «Plear Analytics» ընկերությունը հետազոտել է 2000 թվիթ (տեղեկատվություն, որը ստացվում է ԱՄՆ-ից անգլերենով) 2 շաբաթվա ընթացքում՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ երեկոյան 5:00-ը (2009 թվականի օգոստոսի ընթացքում) և բաժանել է այն 6 կատեգորիաների՝

  • Աշխարհիկ զրույց՝ 41%
  • Խոսակցություններ՝ 38%
  • Թեթվիթեր՝ 9%
  • Ինքնագովազդ՝ 6%
  • Փոստաղբ (սպամ)` 4%
  • Նորություններ` 4%։

Սոցիալական ծրագրային ապահովվածության գիտաշխատող Դանա Բոյդը պատասխանել է Analytics-ի հետազոտությանը՝ պնդելով, ու այն, որ հետազոտողները անվանել են «Աշխարհիկ խոսակցություն», լավ կլիներ բնութագրել «սոցիալական հոտազոտություն» և/կամ «շրջակա միջավայրի իրազեկություն», երբ մարդ ուզում է իմանալ, թե ինչ են այլ մարդիկ մտածում, անում կամ զգում՝ նույնիսկ նրանց ամենևին չճանաչելով[23]։

Ֆինանսավորում

Թվիթթերի գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում, 795 Folsom St.

Թվիթթերը ստացել է Վենչուրյան կապիտալի ավելի քան 57 միլիոն դոլար, չնայած ստույգ թվերը հանրության հայտնի չեն։ Ֆինանսավորման առաջին փուլում (թեև գործարքի գումարը չի հրապարակվում) ընկերությունը ստացել է 1-5 միլիոն․ դոլար[24]։ Երկրորդ փուլում՝ 2008 թվականին ստացել է 22 միլիոն․ դոլար[25], իսկ երրորդ փուլում 35 միլիոն․ դոլար Institutional Venture Partners և Benchmark Capital ընկերություններից, այդ թվում և անորոշ գումարներ այլ ներդրողներից, ինչպիսին են Union Square Ventures, Spark Capital և Insight Venture Partners[24]:

Թվիթթերը հենվում է Union Square Ventures, Digital Garage, Spark Capital, և Bezos Expeditions ընկերությունների վրա[26]։ 2011 թվականի դեկտեմբերին սաուդյան արքայազն Էլվալիդ բեն Թալադը Թվիթթեր է ներդրել 300 միլիոն․ դոլար՝ ամբողջ ընկերությունը գնահատելով 8.4 մլրդ․ դոլար[27]։ 2010 թվականի ապրիլի 13-ին Թվիթթերը հայտարարեց Google AdWords մոդելի վճարային գովազդային ծառայություններ սկսելու մասին։ Այնուհետև ապրիլի 13-ին Թվիթթերը հրապարակեց, որ արդեն ստորագրվել են պայմանագրեր մի շարք ընկերությունների հետ, որոնց թվում են Sony Pictures, Red Bull, Best Buy, Ստարբաքս ընկերությունները։

Եկամտային ռեսուրսների որոշ տվյալներ հրապարակվել են TechCrunch ամսագրում՝ Croll Hacker ցանցահենի տեղեկությունների հիման վրա։ Այդ տվյալների համաձայն՝ նախագծի եկամուտը կազմում է 400 000 դոլար 2009 թվականի առաջին եռամսյակում և 4 միլիոն․ դոլար չորրորդ եռամսյակում։ Մինչև 2013 թվականը կանխատեսումները հետևյալն են՝ 1,54 մլրդ․ դոլար եկամուտ, 111 միլիոն․ դոլար մաքուր շահույթ և 1 մլրդ․ օգտատեր։ Չկան հստակ տվյալներ այն մասին, թե որ ճանապարհով է Թվիթթերը հասնելու այդ թվերին[28]։ Ի պատասխան այս հրապարակման՝ Թվիթթերի հիմնադիրներից Բիզ Սթոունն իր միկրոբլոգում հայտարարել է ցանցահենի նկատմամբ հնարավոր հայցի մասին[29]։

«Forbes» ամսագրի տվյալներով՝ 2013 թվականի երրորդ եռամսյակում Թվիթթերի եկամուտը կազմել է 168,6 միլիոն․ դոլար[30]։

Արդիական թեմաներ

Թվիթթերում տեղական արդիական թեմաներ արծարծող երկրներն ու քաղաքները

Այն բառը, արտահայտությունը կամ թեման, որ նշվում է ավելի մեծ քանակով, քան այլ նիշքեր, կոչվում է «Արդիական թեմա»։ Արդիական թեմաները հայտնի դարձան կա՛մ օգտատերերի մեծ ջանքերի, կա՛մ մարդկանց կատուկ թեմաների շուրջ խոսելու իրադարձության շնորհիվ[31]։ Այս թեմաները օգնում են թվիթթերին և նրա օգտատերերին հասկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում[32]։

Արդիական թեմաները երբեմն որոշ հայտնի մարդկանց, մշակութային իրադարձությունների, երաժիշտների (ինչպիսիք են Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, One Direction-ը, «Մթնշաղը» ֆիլմը, «Հարի Փոթեր» նովելաշարը և այլն) երիտասարդ երկրպագուների համաձայնեցված ջանքերի արդյունքն են[33]։

2010 թվականի մարտի 30-ին թվիթթերը հայտարարում է, որ արդիական թեմաները կերևան թվիթթերի գլխավոր էջում[34]։

Տեխնոլոգիաներ

Ի սկզբանե Թվիթթերի ծառայությունը կառուցված էր Ruby on Rails-ի վրա։ Հետագայում տեխնոլոգիաների ցանկը ընդլայնվեց՝ ներառելով Scala-ն[35])։ Տեխնոլոգիաների հեղինակ Սթիվեն Ջոնսոնը նկարագրում է[36] Թվիթթերի հիմնական մեխանիզմը՝ որպես «չափազանց պարզ աշխատող»․

Որպես սոցիալական կայք՝ Թվիթթերը պտտվում է ընթերցողների (followers) սկզբունքի շուրջ։ Եթե որոշեք կարդալ այլ մասնակիցների գրառումները, տվյալ մասնակցի թվիթները ժամանակագրական հաջորդականությամբ կերևան Թվիթթերի ձեր գլխավոր էջում։ Եթե դուք սկսեք հետևել (to follow) 20 մասնակիցների, նրանց գրառումները կերևան հաջորդականությամբ՝ գլխավոր էջը ներքև իջեցնելով․․․
-

Թվիթթերը երբեմն համեմատվում է Internet Relay Chat (IRC) վեբ-հաճախորդի հետ[37]։

Հաղորդագրություններ

Օգտատերին հետևելուց (follow) հետո նրա գրառումները ժամանակագրական հաջորդականության երևում են գլխավոր էջում:

Օգտատերերը հեշթեգների միջոցով կարող են խմբավորել գրառումներն ըստ տեսակի կամ թեմայի։ Հեշթեգը բառ/տերմին է, որը սկսվում # սիմվոլով[38]։

Օգտագործողների շրջանում հեշթեգերի հայտնի դառնալը համընկնում է Twitter–ի ի հայտ գալու և հայտնի դառնալու հետ։ Սա ոգեշնչում է Քրիս Մեսինին (ում այժմ անվանում են «հեշթեգերի հայր»), և նա միկրոբլոգային համակարգում որոշում է ներդնել հեշթեգերի աջակցությունը։ Նրա առաջարկն այն էր, որ օգտագործողները իրենց հաղորդագրություններում՝ «թվիթերում», նշեն հեշթեգեր, որով էլ կմիավորեն իրենց հաղորդագրությունը նմանատիպ այլ հաղորդագրությունների հետ[39]։ Նա 2007 թվականի օգոստոսի 23-ին գրառում է կատարում, որում ասում է. «Ի՞նչ կարծիքի եք խմբերի համար # (վանդականիշ) նշանը օգտագործելու մասին»[40]։ Մեսինի թվիթը և հետագա քննարկումները ամրացնում են հեշթեգի դիրքերը «Twitter-ի աշխարհում», համեմատելով # նշանը բոլորին հայտնի @ նշանի հետ։

Բացի այդ՝ մասնակցի անունից առաջ դրված «d» տառը թույլ է տալիս ուղարկել անձնական հաղորդագրություններ, իսկ մասնակցի անունից առաջ դրված @ նշանը՝ պատասխանել կամ հիշատակել այլ մասնակիցներին[41]։

2009 թվականի վերջում ավելացվում է «Թվիթթերի ցանկեր» ֆունկցիան, որն օգտատերերին թույլ է տալիս հետևել (ինչպես նաև նշել և պատասխանել) հեղինակների որոշակի խմբերի[42][43]։

Ի սկզբանե թվիթթերյան գրառումները, SMS-հաղորդագրությունների նիշերի սկզբունքով սահմանափակվում էին 140 նիշով։ Այս ձևաչափը պահանջեց օգտագործել URL կրճատման ծառայություններ, ինչպիսիք են bit.ly, goo.gl, hsu.su и tr.im, և հոսթինգի ծառայություններ, ինչպիսիք են Twitpic, Mobypicture կամ Yfrog՝ մուլտիմեդիա բովանդակություն տեղադրելու համար։ Թվիթերն օգտագործում է t.co սեփական կրճատման ծառայությունը՝ իր կայքում հայտնված ցանկացած գրառում ավտոմատաբար կրճատելու համար[44]։

Օգտագործում

Դմիտրի Մեդվեդևը Թվիթթերի գրասենյակում գրանցում է իր պաշտոնական հաշիվը

Թվիթթերը հաճախ օգտագործվում է ինչպես անձնական, այնպես էլ հասարակական նշանակության լուրերի փոխանակման համար․

  • 2008 թվականի ապրիլի 10-ին, այդ ժամանակ Բերկլիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Ջեյմս Բաքը և նրա թարգմանիչը Եգիպտոսում ձերբակալվում են հակակառավարական բողոքի ակցիաները լուսանկարելու համար։ Ոստիկանական բաժանմունք տարվելու ճանապարհին Բաքը կարողանում է Թվիթթերի 48 թղթակիցներին փոխանցել «ձերբակալվել եմ» բառը։ Այս նախադասությունը անմիջապես փոխանցվում է համալսարան, Կահիրեում ԱՄՆ դեսպանատուն և մի քանի ԶԼՄ-ների։ Արդյունքում նշանակվում է փաստաբան և Ջեյմսը հաջորդ իսկ օրը ազատ է արձակվում[45][46]։
  • 2009 թվականի հունվարին թռչունների երամի հետ բախված ինքնաթիռի՝ Հուդզոն (գետ) գետի վրա վայրէջքը ևս չի անցել առանց թվիթթերի մասնակցության։ Յանիս Կրամը, ով այդ ժամանակ գտնվում է լաստանավերից մեկում, լուսանկարում է ընկած ինքնաթիռը և «թվիթում» լուսանկարը մինչև ԶԼՄ-ների՝ դեպքի վայր հասնելը։
  • 2012 թվականի փետրվարի 17-ին Թվիթթերը թույլատրում է փոքր բիզնեսին թվիթթերյան իր էջերում գովազդ հրապարակել։ Մինչ այդ նման իրավունքից կարող էին օգտվել միայն խոշոր ձեռնարկությունները։

Հեռախոսային հավելված

Թվիթթերը հեռախոսային հավելվածներ ունի iPhone, iPad, Android, Windows Phone, BlackBerry, Firefox OS և Nokia S40-ի համար[47]։ Կա նաև հեռախոսային սարքավորումների համար ծառայություն, SMS և MMS ծառայություններ։ Թվիթթերը սահմանափակում է ծրագրի երրորդական օգտագործումը՝ իրականացնելով 100,000 օգտատերերի սահմանափակում[48]։ 2015 թվականի դրությամբ՝ Թվիթթերի օգտագործման շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում հեռախոսային հավելվածներին[19]։

Գաղտնիություն և անվտանգություն

Նախարար Հյուգո Սվայրը թվիթթերի միջոցով պատասխանում է հարցերի

Թվիթթերի հաղորդագրությունները հրապարակային են, սակայն օգտատերերը նաև կարող են ուղարկել անձնական հաղորդագրություններ[49]։ Թվիթթերը հավաքում է անձամբ ճանաչելի տեղեկատվություն իր օգտվողների համար և կիսում այն երրորդ անձանց հետ[50]։

Անվտանգության խոցելիությունը վերացվեց 2007 թվականի ապրիլի 7-ին։ Դրանից հետո թվիթթերն օգտագործում է հեռախոսահամար՝ հասցեատիրոջը SMS հաղորդագրություններ փոխանցելու նպատակով։ Այս հայտնությունից մի քանի շաբաթ հետո թվիթթերը ներկայացրեց անձնական նույնականացման համարը (PIN), որպեսզի օգտվողները կարողանային հսկել իրենց հաշիվները[51]։

2009 թվականի հունվարի 5-ին թվիթթերյան 33 բարձրակարգ հաշիվներ հարձակման ենթարկվեցին։ Հրապարակվեցին կեղծ թվիթներ՝ այդ թվում և սեռական և թմրամիջոցների հետ կապված[52]։

2009 թվականի հունիսի 11-ից թվիթթերն օգտագործում է «Ստուգված հաշիվներ» ծառայությունը, որը թույլ է տալիս հայտնի մարդկանց տեղեկացնել իրենց հաշվի անունը։ Այս հաշիվների հիմնական էջերում ցուցադրվում է կրծքանշան՝ նշելով նրանց կարգավիճակը։

Ի պատասխան թվիթթերի անվտանգության բազմաթիվ խախտումների՝ ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը մեղադրանք է ներկայացնում այն ծառայությանը, որ հաստատվել էր 2010 թվականի հունիսի 24-ին։ Թվիթթերը մի շարք քայլեր է ձեռնարկում ապահովելու օգտատերերի անձնական տվյալները՝ այդ թվում և «համապարփակ տեղեկատվական անվտանգության» ծրագիրը[53]։

2012 թվականին հաղորդվում է, որ գոյուտյուն ունի թվիթթերի հետևորդների կեղծ շուկա, որ օգտագործվում է քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հայտնիությունը բարձրացնելու համար։ Կեղծ հետևորդների սև շուկան հայտնի էր որպես բոտ։ 2014 թվականի հունիսին պարզվեց, որ այդպիսի բոտերի կողմից ստեղծված կեղծ հետևորդների 46,8%-ը Բարաք Օբամայինը, 35,1%-ը՝ ԱՄՆ-ի սենատոր Դեբբի Վասսերման Շուլցինը, իսկ 23,6%-ը՝ Ջոն Մակքեյնինն էին։ One կայքը առաջարկում էր 1000 կեղծ հետևորդներ 20$-ի դիմաց[54]։

2013 թվականին թվիթթերը հայտարարեց, որ մտադիր է արգելափակել կայքի չարաշահումները։

2014 թվիթթերը հայտարարեց, որ որոշ դեպքերում կարող են նկարներ ջնջվել մարդկանց մահվանից հետո, եթե հայտ ուղարկվի ընտանիքի անդամների և լիազորված անձանց կողմից։

Քննադատություն

The Wall Street Journal-ը նշում է, որ սոցիալական ցանցերի ծառայությունները, ինչպիսիք են Թվիթթերը «կարող են առաջացնել խառը զգացողություններ տեխնոգոլիապես փորձված մարդկանց մոտ, որոնք նախկինում դրանց կողմնակիցներն են եղել»։

Թվիթթերի երկրպագուներն էլ նշում են, որ վերջինս հիանալի միջոց է զբաղված ընկերների հետ կապ պահպանելու համար[55]։

Շատ մարդկանց համար իրենց գործունեությունը բավականին մանրամասնորեն նկարագրելը աբսուրդ է[56]։
- Քլայվ Թոմսոն

The Daily Show հաղորդաշարի 2009 թվականի փետրվարի 26-ի հաղորդման հյուր Բրայմ Ուիլյամսը ասել է, որ երբեք չի օգտվի Թվիթթերից, որովհետև չի անում այնպիսի բաներ, որոնք կարելի կլիներ հրապարակել թվիթերի ֆորմատով[57]։ Մեկ այլ թողարկման ժամանակ՝ հաղորդավոր Ջոն Ստյուարտը իր վրդովմունքն է հայտնել այն կոնգրեսականների նկատմամբ, ովքեր 2009 թվականի փետրվարի 24-ին Բարաք Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված ելույթի ժամանակ Թվիթթերում գրառումներ էին անում և ամենևին չէին լսում ելույթը։

2014 թվականի մարտի 21-ին թուրքական կառավարությունը երկրում արգելափակեց Թվիթթերը[58]՝ այն համարելով հակակառավարական գործողություններ կազմակերպելու գործիքներից մեկը։ Իր հերթին, այս գործողությունները հանգեցրին Եվրամիության ներկայացուցիչների քննադատությունների[59]

Ծանոթագրություններ

  1. Jack Dorsey confirmé aux commandes de TwitterEurope 1, 2015.
  2. https://twitter.com/jack/status/20 — 2006.
  3. «Скромность Twitter: компания консервативно оценила себя перед IPO». Forbes (ռուսերեն). forbes.ru. 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  4. «Թվիթթերի զեկույցի՝ 2015 թ. երկրորդ եռամսյակի արդյունքներ]» (PDF). Twitter. 2014 թ․ հուլիսի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
  5. Դ'Մոնթե, Լեսլի (2009 թ․ ապրիլի 29). «Swine Flu's Tweet Tweet Causes Online Flutter». Business Standard. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին. «Also known as the 'SMS of the internet', Twitter is a free social networking and micro-blogging service»
  6. Թվիթթերի մասին
  7. Դորսիի առաջին թվիթը
  8. techcrunch.com
  9. «Հացազրույց Ջեք Դորսիի հետ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «gawker.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. Newsweek.com
  12. «news.cnet.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. Blog.twitter.com
  14. «Saltt.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. «Թվիթթերը գնել է գովազդներից պաշտպանվելու ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «Թվիթթերը՝ Firefox-ի համար». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. Թվիթթերի բլոգը
  18. «Մեծ նպատակներ, մեծ խաղ, մեծ ռեկորդներ»
  19. 19,0 19,1 «Թվիթթերի օգտագործում. ձեռնարկություն և փաստեր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  20. Սպորտի սիրահարների ռեկորդը թվիթթերում
  21. «Համացանցային ամսագիր տեխնոլոգիաների մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  22. 22,0 22,1 Kelly, Ryan, ed. (2009 թ․ օգոստոսի 12). «Twitter Study – August 2009». Twitter Study Reveals Interesting Results About Usage (PDF). San Antonio, Texas: Pear Analytics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  23. Դանա Բոյդի հայտարարությունը
  24. 24,0 24,1 «Twitter Raises Over $35M in Series C». MarketingVOX. 2009 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  25. Womack, Brian (2008 թ․ նոյեմբերի 12). «Twitter Shuns Venture-Capital Money as Startup Values Plunge». Bloomberg L.P. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  26. Miller, Claire Cain (2008 թ․ հոկտեմբերի 16). «Twitter Sidelines One Founder and Promotes Another». The New York Times. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  27. Saudi prince invests $300 million in Twitter - Dec. 19, 2011
  28. «Hacker Exposes Private Twitter Documents». Նյու Յորք Թայմս. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  29. Stone, Biz (2007 թ․ հուլիսի 15). «Twitter, Even More Open Than We Wanted». Twitter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.
  30. «Թվիթթերի համեստությունը․ ընկերությունը գնահատում է ինքն իրեն։». Forbes (ռուսերեն). forbes.ru. 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  31. «Արդիական թեմաների» մասին
  32. 2009 թվականի արդիական թեմաները
  33. «Ջասթին Բիբերի երկրպագուները, տարբեր միջոցների դիմելով Ջասթին Բիբերի անունը արդիական թեմաների մեջ ընդգրկելու համար, արգելափակվել են». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. Թվիթթերի բլոգի հայտարարությունը
  35. Twitter on Scala
  36. «How Twitter Will Change the Way We Live». Time. 2009 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
  37. Stutzman, Fred (2007 թ․ ապրիլի 11). «The 12-Minute Definitive Guide to Twitter». AOL Developer Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
  38. Flynn, Montana (2009 թ․ ապրիլի 8). «How To: #Hashtags on twitter (#quote, #followfriday, etc..)». Complimedia. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  39. Twitter-ի գաղտնի ձեռքսեղմումը (անգլ.)
  40. Մեսինայի թվիթը հեշթեգի մասին
  41. Strachan, Donald (2009 թ․ փետրվարի 19). «Twitter: how to set up your account». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  42. «There's a List for That». blog.twitter.com. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  43. «Twitter Lists!». support.twitter.com. 2009 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  44. Wauters, Robin (2009 թ․ մայիսի 6). «TechCrunch.com». TechCrunch.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  45. «Student "Twitters" his way out of Egyptian jail». CNN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  46. «Twitter Saves Man From Egyptian Justice». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  47. Տեղեկությունը թվիթթերի հիմնական էջում
  48. thenextweb.com
  49. Թվիթթերի հայտարարությունը
  50. Տեղեկությունը հենց թվիթթեր կայքում
  51. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  52. http://www.cnet.com/news/twitter-power-players-get-shiny-verified-badges/
  53. http://www.darkreading.com/risk-management/twitter-feds-settle-security-charges/d/d-id/1090255?
  54. http://www.newstatesman.com/sci-tech/2014/05/why-fake-twitter-accounts-are-political-problem
  55. Lavallee, Andrew (2007 թ․ մարտի 16). «Friends Swap Twitters, and Frustration». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է մայիսի 7, 200 8-ին.
  56. Thompson, Clive (2009 թ․ սեպտեմբերի 5). «I'm So Totally, Digitally Close to You». The New York Times Magazine. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  57. «Brian Williams». Comedy Central. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  58. Թուրքական կառավարությունը արգելափակել է Թվիթթերը
  59. Եվրամիությունը քննադատում է Թուրքիային Թվիթթերը և Յութուբը արգելափակելու համար:

Գրականություն

  • Ե. Սորոկինա, Յու. Ֆեդոտչենկո, Կ. Չաբանենկո, Սոցիալական կայքերում. Թվիթթեր՝ ինքնաարտահայտում 140 նիշով - Սանկտ Պետերբուրգ, 2011. - 144 էջ. - ISBN 9785459003437.
  • Նատալիա Երմոլովա, Բիզնեսի առաջընթացը Ֆեյսբուք, Թվիթթեր, Google+ սոցիալական կայքերում - Մոսկվա, Ալպինա Պաբլիշեր, 2013. - 357 с. - ISBN 978-5-9614-2280-1

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվիթթեր» հոդվածին։

Read other articles:

Cet article concerne la roche à l'origine d'hydrocarbures. Pour la roche à l'origine des sols, voir Roche-mère (pédologie). En géologie, une roche-mère est une roche sédimentaire riche en matière organique. Au cours de l’enfouissement du sédiment, et avec l'augmentation de la pression et de la température, la matière organique des roches-mères se transforme progressivement en hydrocarbures : si les hydrocarbures restent à l’intérieur de la roche-mère on parle d’a...

 

Italian mid-engine sports car produced by Ferrari Motor vehicle Ferrari 458OverviewManufacturerFerrariAlso calledFerrari 458 ItaliaFerrari 458 SpecialeFerrari 458 SpiderProduction2009–2015AssemblyItaly: MaranelloDesignerDonato Coco in collaboration with Pininfarina[1][2]Body and chassisClassSports car (S)Body style2-door berlinetta2-door retractable hard-top convertibleLayoutRear mid-engine, rear-wheel-drivePowertrainEngine4.5 L Ferrari F136 F V8Power out...

 

Questa voce o sezione sugli argomenti armi d'artiglieria e seconda guerra mondiale non cita le fonti necessarie o quelle presenti sono insufficienti. Puoi migliorare questa voce aggiungendo citazioni da fonti attendibili secondo le linee guida sull'uso delle fonti. Segui i suggerimenti del progetto di riferimento. Breda-SAFAT da 7,7 mm / 12,7 mmBreda-SAFAT da 12,7 mmTipoMitragliatrice pesante Origine Italia ImpiegoUtilizzatoriRegia Aeronautica ConflittiGuerra d'EtiopiaGuerra civile ...

David Morgan David Morgan Natação Nome completo David Morgan Nascimento 1 de janeiro de 1994 (29 anos)Cardiff, País de Gales Nacionalidade australiano(a) Medalhas Jogos Olímpicos Bronze Rio 2016 4×100 m medley Campeonatos Mundiais Prata Cazã 2015 4×100 m medley Campeonatos Mundiais – piscina curta Prata Windsor 2016 4×100 m medley Bronze Windsor 2016 50 m borboleta Bronze Windsor 2016 100 m borboleta Bronze Windsor 2016 4×100 m livre Jogos da Commonwealth Ouro G...

 

The Powerpuff Girls MovieTheatrical release posterSutradara Craig McCracken Produser Donna Castricone Ditulis oleh Charlie Bean Lauren Faust Craig McCracken Paul Rudish Don Shank Skenario Charlie Bean Lauren Faust Craig McCracken Paul Rudish Don Shank Cerita Charlie Bean Lauren Faust Craig McCracken Amy Keating Rogers Paul Rudish Don Shank BerdasarkanThe Powerpuff Girlsoleh Craig McCrackenPemeran Cathy Cavadini Tara Strong E. G. Daily Roger L. Jackson Tom Kane Tom Kenny Jennifer Hale Jennifer...

 

Een tandtechnicus. Een tandtechnicus is iemand die tandheelkundige voorzieningen maakt voor het gebit van de patiënt. Hij/zij doet dit meestal in een tandtechnisch laboratorium in opdracht van een tandarts of ander tandheelkundig behandelaar, zoals een tandprotheticus, kaakchirurg of implantoloog.. Het gaat dan vooral om implantaten, bruggen, kronen of kunstgebitten. Deze voorzieningen zijn individueel en uniek, en zij mogen – met uitzondering van orthodontische werkstukken (zoals beugels)

Jean-François Oeben Bureau du Roi, escritorio de Luis XV de Francia (1760), de Jean-François Oeben y Jean-Henri RiesenerInformación personalNacimiento 9 de octubre de 1721 Heinsberg (Alemania) Fallecimiento 21 de enero de 1763 (41 años)París (Reino de Francia) Nacionalidad AlemanaEducaciónAlumno de André-Charles Boulle Información profesionalOcupación Ebanista, maestro y marqueteur Alumnos Jean Henri Riesener [editar datos en Wikidata] Jean-François Oeben o Johann Franz Oe...

 

Delegasi Apostolik untuk Somalia mewakili kepentingan Takhta Suci di Somalia untuk para pejabat Takhta Suci, masyarakat sipil dan jawatan pemerintahan. Takhta Suci dan pemerintahan Somalia tak menjalin hubungan diplomatik dan jabatan Delegatus Apostolik untuk Somalia tidaklah bersifat diplomatik, meskipun Delegatus adalah anggota layanan diplomatik Takhta Suci. Delegatus tersebut biasanya memegang gelar Nunsius Apostolik untuk Etiopia dan bermukim di Addis Ababa, Ethiopia. Takhta Suci menguru...

 

Countries listed by annual cherry production Countries by cherry production in 2020 This is a list of countries by cherry production from the years 2016 to 2020, based on data from the Food and Agriculture Organization Corporate Statistical Database.[1][n 1] The estimated total world production for 2020 was 4,088,595 metric tonnes, increasing by 1.3% from 4,036,859 tonnes in 2019.[n 2] Turkey was the largest producer of cherries, accounting for over 22% of global produ...

Paul Abadie Paul Abadie Nascimento 10 de dezembro de 1812Paris Morte 2 de agosto de 1884Chatou Sepultamento Chatou Cidadania França Progenitores Paul Abadie père Alma mater Escola Nacional Superior das Belas-Artes Ocupação arquiteto, restaurador, artista visual Prêmios Oficial da Legião de Honra (1869) Obras destacadas Grande Sinagoga de Bordéus, Basílica de Sacré Cœur, Church of St. Georges de Perige Assinatura [edite no Wikidata] Paul Abadie (Paris, 10 de dezembro de 1812 — ...

 

Artikel ini sebatang kara, artinya tidak ada artikel lain yang memiliki pranala balik ke halaman ini.Bantulah menambah pranala ke artikel ini dari artikel yang berhubungan atau coba peralatan pencari pranala.Tag ini diberikan pada Maret 2020. Inilah daftar wali kota Leipzig sejak 1778. Sejak 1877 sebutannya adalah Oberbürgermeister, daripada Bürgermeister. 1778-1801: Carl Wilhelm Müller 1794-1813?: Christian Gottfried Hermann 1831: Johann Carl Groß 1831: Carl Friedrich Schaarschmidt 1831-...

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (فبراير 2023) هذه مقالة غير مراجعة. ينبغي أن يزال هذا القالب بعد أن يراجعها محرر مغاير للذي أنشأها؛ إذا لزم الأمر فيجب أن توسم المقالة بقوالب الصيانة المناسبة. يمكن أيضاً ...

Peta yang menunjukkan letak Libertad Libertad adalah munisipalitas di provinsi Antique, Filipina. Pada tahun 2000, munisipalitas ini memiliki populasi sebesar 12.955 jiwa atau 2.637 rumah tangga. Pembagian wilayah Secara politis Libertad terbagi atas 19 barangay, yaitu: Barusbus Bulanao Cubay Codiong Igcagay Inyawan Lindero Maramig Pucio Pajo Panangkilon Paz Centro Este (Pob.) Centro Weste (Pob.) San Roque Tinigbas Tinindugan Taboc Union Pranala luar Philippine Standard Geographic Code Diarsi...

 

M. DaradjatPa Sahli Tk. II Intekmil Sahli bidang Imtekmil dan Siber Panglima TNIMasa jabatan25 Maret 2022 – 29 Agustus 2022PendahuluJoko SlametPenggantiHenry Novianto Informasi pribadiLahir0 Oktober 1964 (umur 59)Karier militerPihak IndonesiaDinas/cabang TNI Angkatan UdaraPangkat Marsekal Pertama TNINRP513096SatuanKorps Kesehatan (Kes)Sunting kotak info • L • B Marsekal Pertama TNI (Purn.) dr. M. Daradjat, Sp.An. (lahir Oktober 1964) adalah seorang purnawira...

 

2020 Indian Hindi-language web-series The Raikar CaseOfficial posterGenreCrimeMysteryThrillerWritten byKarmanya Ahuja Directed byAditya SarpotdarStarring Atul Kulkarni Ashwini Bhave Parul Gulati Neil Bhoopalam Country of originIndiaOriginal languageHindiNo. of seasons1No. of episodes7ProductionProducersAakansha BishtMautik ToliaPersis SiganporiaProduction locationsMumbai, IndiaCinematographyManoj SoniEditorPraveen KathikulothCamera setupMulti-cameraRunning time34-45 minutesProduction companyB...

Puchar Świata w Rugby 19911991 IRB Rugby World Cup PŚ 1987 PŚ 1995 Dyscyplina rugby union Organizator IRB Szczegóły turnieju Gospodarz  Anglia Otwarcie 3 października 1991, Londyn Zamknięcie (finał) 2 listopada 1991, Londyn Liczba drużyn 16 (z 33 konfederacji) Liczba aren 20 (w 20 miastach) I miejsce  Australia II miejsce  Anglia III miejsce  Nowa Zelandia Statystyki turnieju Liczba meczów 32 Oglądalność 1 007 760 (31 493 na mecz) Król str...

 

Kapas yang siap dipanen Kapas (dari bahasa Hindi kapas, sendirinya dari bahasa Sanskerta karpasa[1]) adalah serat halus yang menyelubungi biji beberapa jenis Gossypium (biasa disebut pohon/tanaman kapas), tumbuhan 'semak' yang berasal dari daerah tropika dan subtropika. Di Pulau Ambon kapas dikenal dengan istilah lokal aha, dan dalam bahasa Banda disebut dengan karamboa.[2] Serat kapas menjadi bahan penting dalam industri tekstil. Serat itu dapat dipintal menjadi benang dan di...

 

2016 video gameUnravelDeveloper(s)Coldwood Interactive[2]Publisher(s)Electronic ArtsDirector(s)Martin SahlinProducer(s)Michael GillDesigner(s)Håkan DalsfeltMartin SahlinProgrammer(s)Jakob MarklundRikard HäggströmVictor BohlinArtist(s)Dick AdolfssonWriter(s)Martin SahlinComposer(s)Frida JohanssonHenrik OjaEnginePhyreEnginePlatform(s)PlayStation 4, Windows, Xbox OneRelease9 February 2016[1]Genre(s)Puzzle-platformMode(s)Single-player Unravel is a puzzle-platform game developed...

Population Density of Ontario in 2016 Ontario, one of the 13 provinces and territories of Canada, is located in east-central Canada. It is Canada's most populous province by a large margin, accounting for nearly 40 per cent of all Canadians, and is the second-largest province in total area. Ontario is fourth-largest in total area when the territories of the Northwest Territories and Nunavut are included. It is home to the nation's capital city, Ottawa, and the nation's most populous city, Tor...

 

Football clubCalgary Storm (2001–2003)Calgary Mustangs (2004)Full nameCalgary Mustangs Soccer ClubNickname(s)Storm, MustangsFounded2001 (as Calgary Storm)Dissolved2004StadiumFoothills Stadium (USL PDL), (USL A-League)McMahon Stadium (USL A-League)LeagueUSL PDL (2001)USL A-League (2002–2004) Home colours Away colours The Calgary Mustangs (formerly the Calgary Storm and Team Calgary) were a soccer team in Calgary, Alberta that played in the semi-professional USL Premier Development League i...

 
Kembali kehalaman sebelumnya