Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Թուրքական սուրճ

Թուրքական սուրճ
Ծագման երկիր Թուրքիա[1]
 Turkish coffee Վիքիպահեստում

Արևելյան սուրճ կամ սուրճ թուրքական տարբերակով (առավել հաճախ «թուրքական սուրճ»), սուրճ, որը պատրաստվում է աղացած սուրճի հատիկներից՝ ջազվեում կամ սրճեփում[2][3]։ Ըստ նախընտրության կարող են ավելացնել շաքար։ Համընդհանուր սխալ կարծիք կա, թե սա սուրճի պատրաստման դասական տարբերակն է, սակայն դա ճիշտ չէ, քանի որ սա ուղղակի սուրճ պատրաստելու եղանակներից մեկն է։ Թուրքերը սուրճին անվանում են քահվե, որը արաբերենից փոխառություն է։

Թուրքական սուրճը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, սակայն առավել քան տարածված և կիրառելի է Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում, Բալկաններում և այլ վայրերում, որոնք ժամանակին Օսմանյան կայսրության մի մասն են կազմել։

«Արևելյան սուրճ» կամ «թուրքական սուրճ» բառակապակցությունները սուրճի պատրաստման այս տեսակի եվրոպական և ամերիկյան անվանումներն են։ Մերձավոր Արևելքում այն անվանում են ուղղակի սուրճ։ Մի շարք այլ երկրներում այն անվանում են այլ կերպ։ Արևելյան ազգերը սուրճի մրուրով նաև գուշակություններ են կատարում։ Թուրքերը գտնում են, որ սուրճը չի կարելի բաժակի մեջ լցնելուց հետո միանգամից խմել, անհրաժեշտ է թողնել, որ այն մի փոքր հովանա։ Շատ հաճախ Թուրքիայում սուրճին ավելացնում են աննշան քանակությամբ դարչին։ Բույրը էլի ավելի արտահայտիչ դարձնելու համար սուրճին ավելացնում են նաև աննշան քանակությամբ աղ։ Սկզբնական շրջանում թուրքերը սուրճը պատրաստել են ավազի վրա։ Սուրճի մեջ կարելի է շաքարի փոխարեն ավելացնել խտացրած կաթ կամ մեղր։ Օսմանյան կայսրությունում սուլթանին սուրճը մատուցում էին ընկույզի հետ միասին։ Թուրքիայում կա այսպիսի մի սովորույթ, եթե հարսանիքի հյուրերին չեն հյուրասիրում սուրճ, ապա հյուրը կարող է հեռանալ հարսանիքից, առանց տալու իր նվերը նորապսակներին։

Ծանոթագրություններ

  1. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. «Getting Your Buzz with Turkish coffee». ricksteves.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Brad Cohen. «BBC - Travel - The complicated culture of Bosnian coffee». bbc.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
Kembali kehalaman sebelumnya