Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը[9]։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։
15-16-րդ դարերումթուրքերը դեռ չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական մուսուլման անունը։ Հայերը նրանց անվանում էին տաճիկ (այստեղից էլ՝ անցյալում հայերեն՝ երկրին տրվող Տաճկաստան անվանումը, որը պաշտոնապես կիռարվում էր նաև 1932 թ․[27])։ Երբ ուժեղացավ պանիսլամիզմն ու քրիստոնյաների նկատմամբ հալածանքը, ապա տաճիկ ասելով հայերը նկատի էին ունենում ընդհանրապես ճնշող, դաժան անձ կամ ժողովուրդ (մինչև այժմ էլ հայերենում պահպանվել է տաճիկ կտրել դարձվածքը, որը նշանակում է «սաստիկ կատաղել, դաժանանալ»)։
Գյոբեքլի թեփեն (հայկական աղբյուրներում հիշատակված է Պորտասար անվանումով) մեզ հայտնի ամենահին կրոնածիսական կառույցն է, որը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Նեոլիթյան շրջանի այս համալիրը ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում[31]։ Պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ Գյոբեքլի թեփեն ոչ թե լքվել է, այլ մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո դիտավորյալ կերպով ամբողջովին հողով ծածկվել։ Թուրքիայի տարածքում ամենալավ պահպանված հնավայրը Չաթալ Հույուքն է։ Հնագույն այս քաղաքը կառուցվել է մ․թ․ա․ 7-րդ հազարամյակում։ Չաթալ Հույուքից հայտնաբերվել են որսորդության և անասնապահության զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, խեցեղեն, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ և այլն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, ինչպես նաև փայտե ամաններ։ Քաղաքի բնակչության մեջ գերիշխել է որսորդության պաշտամունքը, սկսել են ձևավորվել երկրագործական հավատալիքների տարրերը։ 2012 թվականիհուլիսին Չաթալ Հույուք հնավայրը գրանցվել է Թուրքիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[32]։ Թուրքիայի տարածքում են հայտնաբերվել նաև պատմական Տրոյա քաղաքի ավերակները[33]։ Անատոլիայի մեզ հայտնի ամենահին բնակիչները եղել են նախախեթերը և հուրիները՝ ոչ հնդեվրոպական ժողովուրդներ, որոնք բնակվել են Անատոլիայի կենտրոնական և արևելյան շրջաններում՝ մ․թ․ա․ 2300 թվականից ի վեր[34]։
Մ․թ․ա․ 18-րդ դարի առաջին կեսին Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորում է խեթերի քաղաք-պետությունները և ստեղծում Խեթական թագավորությունը։ Այն դառնում է տարածաշրջանի առաջին խոշոր կայսրությունը։ Խեթական պետությունը եղել է վաղ ստրկատիրական պետություն։ Խեթ թագավորները կարճ ժամանակահատվածում ընդլայնում են Խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մ․թ․ա․ 1950 թվականին ասորիները նվաճում են կայսրության հարավարևմտյան շրջանները՝ հիմնադրելով Ասորեստան պետությունը[35][36]։ Աշխարհակալ այդ պետությունը գոյատևում է մինչև մ․թ․ա․ 605 թվականը, երբ Մարաստանի արքա Կիաքսարի, Բաբելոնի արքա Նաբուպալասարի և Մեծ Հայքիտիրակալ Պարույր Սկայորդու զորքերը միացյալ ուժերով նվաճում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մ.թ.ա. 860 թվականին պատմության թատերաբեմ է դուրս գալիս ուրարտական պետությունը, որը ասորեստանյան արձանագրությունների մեջ հիշատակված է, որպես Ասորեստանի հյուսիսային զորեղ մրցակից։ Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։ Ուրարտուն ապրել գոյություն է ունեցել երեք դար և անկում ապրել մ․թ․ա․ 590 թվականին։ Խեթական պետության փլուզումից հետո՝ մ․թ․ա․ 1180 թվականին, հնդեվրոպական մի շարք ցեղեր կարողանում են կայսրության աստիճանի հասցնել իրենց պետական միավորները։ Այսպիսով՝ Խեթական թագավորության մասնատման արդյունքում ստեղծվում են փռյուգիացիների և կիմերների կայսրությունները[37]։ Մ․թ․ա․ 6-րդ դարում անկում է ապրում Փռյուգիան։ Վերջինիս իրավահաջորդ պետություններից ամենահզորներն էին Լիդիան, Կարիան և Լիկիան։
Ցելսուսի գրադարնը հռոմեական մատենագրերի պահոց է, որը գտնվում է հնագույն Եփեսոս քաղաքում։ Կառուցվել է Տիբերիոս Հուլիոսի կողմից։
Նեմրութ լեռան լանջերին գտնվում է Կոմմագենեի թագավոր Անտիոքոս Ա Երվանդունու կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, ինչպես նաև բարձրաքանդակներով ու արձանագրություններովայլ կոթողներ։ Համալիրի կենտրոնում դրված է հին հայերի գերագույն աստված Արամազդի արձանը[47]։
18-րդ դարի երկրորդ կեսերից սկսած Օսմանյան կայսրությունը բռնեց ետադիմական ռեակցիայի ուղին։ 1829 թվականին Օսմանյան կայսրությունից անկախացավ առաջին հպատակ երկիրը՝ Հունաստանը, որը ստանալով միջազգային հանրության օժանդակությունը կարողացավ դարավոր դադարից հետո ստեղծել անկախ պետականություն։ Գիտակցելով վերահաս վտանգը՝ սուլթան Մահմուդ II-ը երկրում կատարեց արմատական փոփոխություններ, որոնք ուղղված էին Օսմանյան կայսրության արդիականացմանը։ Այդ բարեփոխումները հետագայում ստացան թանզիմաթ անվանումը։ Օգտվելով թանզիմաթյան բարենորոգումներից՝ Միդհաթ փաշան1876 թվականին ծավալեց նոր սահմանադրական շարժում, սակայն անգամ այդ շարժումը չկանխեց Օսմանյան կայսրության տարրալուծման վտանգը։ Ռազմական ուժի և հարստության կրճատման ֆոնի վրա աստիճանաբար սկսվեց կայսրության փլուզումը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո իրադարձություններն այլ ընթացք ստացան։ Թուրքահպատակ տարածքներում սկսվեցին էթնիկ լարվածություններ, որոնց անմիջականորեն նպաստում էր թուրքական կենտրոնական կառավարության վարած քաղաքականությունը։ Կայսրության տարբեր հատվածներում հալածանքների ենթարկվեցին ազգային փոքրամասնությունները։ Իրավիճակն էլ ավելի բարդացավ այն ժամանակ, երբ պալատական հեղաշրջման արդյունքում կայսրության ղեկը ստանձնեց Աբդուլ Համիդ II-ը, ով իրագործեց արևմտահայերի զանգվածային կոտորածները։
Աբդուլ Համիդը ահ ու սարսափ տարածելով իր ենթակա տարածքներում և արքունիքում կարողացավ կենտրոնացնել իշխանությունը, սակայն այն իր ձեռքում երկար պահել չկարողացավ։ 1908 թվականիներիտթուրքերը երկրում կատարեցին հեղաշրջում, իսկ 1913 թվականին Թուրքիայում ստեղծվեց եռապետական կառավարման համակարգ։ Իշխանությունը կենտրոնացվեց երեք իշխանական մարմինների՝ Թալեաթ, Ջեմալ և Էնվեր փաշաների ձեռքում։ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցում է Քառյակ դաշինքի կազմում։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո Թուրքիան հայտարարվում է, որպես պարտված կողմ և վերջինիս ճակատագիրը հանձնվում է Անտանտի երկրների դատին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երիտթուրքական կառավարությունն իրագործում է Հայոց ցեղասպանությունը, որին զոհ են գնում շուրջ 1,5 միլիոն հայեր։ Թուրքական կառավարությունը մինչ օրս հրաժարվում է այդ իրադարձությունները ճանաչել, որպես ցեղասպանություն և պնդում է, որ հայերը տեղահանվել են արևելյան պատերազմական գոտուց։ Այդ տարիներին նման գործողություններ են կատարվել նաև Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հույների և ասորիների նկատմամբ։
Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում։ Ասիական Թուրքիան, որը ներառում է երկրի ընդհանուր տարածքի 97 %-ը, Թուրքիայի եվրոպական հատվածից բաժանվում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև Մարմարա ծովով։ Եվրոպական Թուրքիան կազմում է երկրի ընդամենը 3 %-ը։ Թուրքիայի տարածքն ունի ավելի քան 1,600 կիլոմետր երկարություն և 800 կիլոմետր լայնություն, իսկ ընդհանուր մակերեսը՝ ներառյալ լճերն ու ներքին ջրերը, կազմում է 23.764 քառակուսի կիլոմետր (9.175 քառակուսի մղոն)։ Այսպիսով՝ Թուրքիայի Հանրապետությունն աշխարհի 37-րդ խոշորագույն երկիրն է՝ ըստ տարածքի։ Երկիրը երեք կողմերից շրջապատված է ծովերով։ Արևմուտքում Թուրքիայի ափերը ողողում է Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերը։ Հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ափերը ողում են նաև Արևելյան Միջերկրականի մաս կազմող Մարմարա ներքին ծովի ջրերը։ Թուրքիայի եվրոպական հատվածը՝ պատմական Արևելյան Թրակիան, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու արևելյան մասը։ Այսպիսով՝ Եվրոպական Թուրքիան սահմանակցում է նաև Եվրոպական Միության անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Երկրի ասիական հատվածը հիմնականում զբաղեցնում է Անատոլիա թերակղզին, որը բաղկացած է նեղ ափամերձ հարթավայրերով բարձրաբերձ լեռնաշղթաներից։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր է. հիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված։ Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը։ Արևմտյան ափը խիստ կտրտված է։ Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մ) Փոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր։ Արևելյան Թուրքիայում գերակշիռ մաս են կազմում Տավրոսի լեռնահամակարգի բարձրալեռները։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ զառիթափ լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։
Թուրքիայի այս տարածաշրջանը նշանավոր է գետերի և լճերի առատությամբ։ Արևելյան Թուրքիայում են գտնվում այնպիսի գետեր, ինչպիսիք են Եփրատը, Տիգրիսը, Արաքսը։ Լճերից խոշորագույնը Վանան է, որը Թուրքիայի խոշորագույն լիճը լինելուց բացի հանդիսանում է նաև Մերձավոր Արևելքի մեծությամբ երկրորդ լիճը՝ Իրանում գտնվող Ուրմիո լճից հետո։ Փոքրիկ նեղուցուվ լիճը բաժանվում է ծանծաղ հյուսիսային և ավելի խոշոր հարավային հատվածի, որտեղ խորությունը հասնում է 451 մետրի։ Վանա լճի միջին խորությունը հասնում է 161,2 մետրի, ջրի ընդհանուր ծավալը՝ 576 կմ³։ Ափերը հիմնական ժայռոտ են։ Վանա լճում տեղակայված են բազմաթիվ մանր կղզյակներ, մասնավորապես ափերի մոտ, և չորս խոշոր կղզիներ՝ Ղադիր (Լիմ), Կտուց, Աղթամար և Առտեր։ Ղադիրը (Լիմ) ամենամեծ կղզին է, որը գտնվում է լճի հյուսիսային մասում։ Վանա լճից ոչ հեռու գտնվում են նաև Նազիկ (դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1870 մ բարձրության վրա), Արճակ (արևելքում, ծովի մակերևույթից 1890 մետր բարձրության վրա) և Արին (հյուսիսում) լճերը։ Թուրքիայի ամենաբարձր կետը Արարատ լեռն է՝ 5165 մետր բարձրությամբ։ Արարատի գագաթը պատված է հավերժական սառցույթով, որը 1957 թվականից ի վեր սկսել է փոքրանալ։ Ուշ 1950-ականներին Բլումենթալը հետազոտել է և պարզել, որ կան գագաթի ձյունից գոյացել են 11 սառցադաշտեր, որոնք ծածկում են շուրջ 11 կմ քառակուսի մակերես։ Սարահարթերը կազմված են հնագույն լավային ծածկույթներից, նրանց վրա վեր են խոյանում բազմաթիվ հզոր հանգած հրաբուխներ՝ Արարատը, Սիփանը, Նեմրութը և ուրիշներ։ Հայկական Տավրոսից հարավ գտնվում է Զեզիրե սարավանդի հյուսիսային մասը։ Եվրոպական Թուրքիայի Սեծովյան ափի երկայնքով ձգվում է Իսթրանջա լեռնաշղթան Թուրքիայի տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գեոսինկլինալային գոտու սահմաններում։ Այստեղ առանձնանում են Պոնտոսի և Տավրոսի ալպյան ծալքավոր համակարգերը, որոնց միջև գտնվում է մինչքեմբրի և մասամբ պալեոզոյի բյուրեղային ապարներից կազմված Կենտրոնա-Անատոլական ծալքավոր միջակա զոնան։ Հարավ-արևելքում անցնում է հնագույն Աֆրո-արաբական պլատֆորմի եզրային կքվածքը։ Թուրքիան բաժանված է յոթ աշխարհագրական տարածաշրջանների՝ Մարմարա, Եգեյան, Սևծովյան, Կենտրոնական Անատոլիա, Արևելյան Անատոլիա, Հարավարևելյան Անատոլիա և Միջերկրածովյան։
Թուրքիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես՝ քրոմիտների, բորատների, բոքսիտների, վոլֆրամի, սնդիկի, ծարիրի, պղնձի, քարածխի պաշարներով։ Կան նաև նավթի, մանգանի, երկաթի, կապարի, ցինկի, գորշածխի, մագնեզիտի, բարիտի, կորունդի, ասբեստի, ֆլյուորիտի, ծծմբի, ֆոսֆատների, քարաղի և այլ հանածոների արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրեր։ Ներքին սարահարթերում գերիշխում են կիսաանապատային բաց գորշ և մոխրագույն հողերը, իջվածքներում՝ աղուտները, Հայկական լեռնաշխարհի տափաստանային շրջաններում՝ սևահողերը, ծովափնյա շրջաններում՝ շագանակագույն, հյուսիս-արևելքի խոնավ մերձարևադարձերում՝ կարմրահողերը և լեռնաանտառային գորշ հողերը, իսկ 2000-2100 մ բարձրությունից սկսած՝ լեռնամարգագետնային հողերը։
Պոնտոսի լեռների համայնապատկերը
Կլիմայական պայմաններ
Թուրքիայի կլիման մերձարևադարձային է, առափնյա շրջաններում՝ միջերկրածովյան։ Լեռնային ռելիեֆը ստեղծում է կլիմայական շրջանների մեծ բազմազանություն։ Եգեյան և Միջերկրական ծովերի հարակից թուրքական տարածքներին բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ տաք, չոր ամառներով և մեղմ ձմեռներով[57]։ Սևծովյան տարածքների կլիման ձևավորվել է օվկիանոսային կլիմայի ազդեցությամբ։ Այդ տարածքներին բնորոշ են ամառային տապերը և ցրտաշունչ, տեղումնառատ ձմեռները։ Սևծովյան ափը երկրի ամենատեղումնառատ շրջանը[57]։ Թուրքիայի արևելյան մասում տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 2200 մմ (այն երկրում տեղումների քանակի ամենաբարձր ցուցանիշն է)։ Մարմարա ծովիափամերձ շրջանները՝ այն տարածքները, որոնք Եգեյան ծովը կապում են Սև ծովին, ունեն անցողիկ կլիմա։ Այս տեղամասին բնորոշ է միաժամանակ և՛ միջերկրածովյան, և՛ օվկիանոսայի կլիմայի առկայությունը։ Մարմարա և Սև ծովերի հարակից տարածքներում ձյան տեղումներ գրանցվում են գրեթե ամեն ձմեռ, սակայն դրանք հալվում են մի քանի օրից։ Ի հակադրություն սրա՝ ձյունը հազվագյուտ երևույթ է հանդիսանում Եգեյան և Միջերկրածովյան երկրամասերում[57]։
Ափամերձ բարձրադիր լեռները խոչընդոտում են միջերկրական ծովի տաք օդային հոսանքների տարածումը երկրի ներքին շրջաններ։ Ի տարբերություն արևադարձային Թուրքիայի՝ կլիմայական պայմանները բավականին տարբեր են Արևելյան Անատոլիայում[57]։ Սարահարթի արևելքում հատկապես խստաշունչ են ձմեռային ամիսները։ Ձյունը կարող է պահպանվել առնվազն 120 օր։ Տարվա ամենաշոգ ամիսը մայիսն է, իսկ հուլիսն ու օգոստոսն ամենաթեժ ամիսներն են։ Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է։ Հունվարյան միջին ջերմաստիճանը դաշտավայրերում 5 ։°C է, սարահարթերում՝ 0 ։°C-ից, -5 ։°C, հուլիսի միջին ջերմաստիճանը Սև և Մարմարա ծովերի ափերին 22 ։°C-ից մինչև 24 ։°C է, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին՝ 25 ։°C-ից 32 ։°C, ներքին սարահարթերում՝ 15 ։°C-ից 22 ։°C: Տարեկան տեղումները 1000-2000 մմ-ից՝ ափամերձ լեռներում մինչև 3000 մմ, Պոնտական լեռների արևելյան մասում, Անատոլական սարահարթի ներքին շրջաններում՝ 200-350 մմ, Հայկական լեռնաշխարհի լեռներում՝ 300-600 մմ[57]։
Թուրքիայի արտասովոր էկոհամակարգը և բնակության վայրի բազմազանությունը հանգեցրել են տեսակների զանազանության տարածմանը[58]։ Անատոլիան բազմատեսակ բույսերի հայրենիքն է, որոնք օգտագործվում են թուրքական խոհանոցում։ Այդ բուսատեսակները մեծապես մշակվում են թուրքական գյուղատնտեսությունում։ Որոշ բույսերի նախնիներ, որոնք եղել են մարդկության սննդի հիմնական մատակարարներ, մինչ օրս աճում են Թուրքիայում։ Թուրքիայի ֆաունան ավելի բազմազան է, քան նրա ֆլորան։ Եվրոպայում ներկայումս բնակվում են շուրջ 60 000 կենդանատեսակներ, մինչդեռ Թուրքիայում կենդանատեսակների թիվը հասնում է 80 000-ի (մոտ 100 000, եթե հաշվենք նաև ենթատեսակները)[59]։
Հյուսիսանատոլիական փշատերև ծառերը և սաղարթախիտ անտառները կազմում են էկոհամակարգ, որը գտնվում է Թուրքիայի հյուսիսային մասում՝ Պոնտական լեռներում, մինչդեռ Կովկասյան խառը անտառները տարածվում են երկրի հյուսիսարևելյան մասում՝ ձգվելով մինչև թուրք-վրացական սահմանագիծը։ Ժամանակակից Թուրքիայի տարածքը համարվում է եվրասիական որոշ կենդանատեսակների բնօրրանը։ Այդ կենդանատեսակներից են լորաճուռակը, բերկուտը, գերեզմանարծիվ, փոքր շահնարծիվը, կովկասյան մայրեհավը, կարմրաճակատ սերինոսը և կարմրաթև մագլցողը[60]։ Պոնտոսի լեռնազանգվածի և Սև ծովի միջև առկա նեղ ափամերձ շերտը համարվում է Էուքսին-կոլխիդական խառը անտառների բնօրրանը։ Այստեղ են գտնվում աշխարհի մեղմ արևադարձային անտառների մեծ մասը[61]։ Էլդարյան սոճին մեծապես տարածված է Թուրքիայում և Միջերկրական ծովի ափերին գտնվող մյուս երկրներում։ Վարդակակաչների որոշ վայրի տեսակներ բնորոշ են Անատոլիային։ Ծաղիկն առաջին անգամ Արևմտյան Եվրոպայում ի հայտ է եկել 16-րդ դարում։ Վերջինս, սերմերի հետ միասին, բերվել էր Օսմանյան կայսրությունից[62][63]։
Թուրքիայում այսօր կան 40 ազգային պարկեր, 189 արգելոցներ, 31 արգելավայրեր, 80 պահպանվող տարածքներ և 109 բնության հուշարձաններ, ինչպես օրինակ Գալիպոլիի թերակղզու պատմական ազգային պարկը, Նեմրութ լեռան ազգային պարկը, Անտիկ Տրոյայի ազգային պարկը, Օլյուդենիզի ազգային պարկը և Պոլոնեզքյոյի ազգային պարկը[64]։
Անատոլիական ընձառյուծի սպանության վերջին գրանցված դեպքը, որն ազգակից է առաջավորասիական ընձառյուծին և բնորոշ Անատոլիայի արևմտյան շրջաններին, տեղի է ունեցել 1974 թվականի հունվարի 17-ին Անկարայի մարզի Բեյփազարը շրջանի Բաղյոզյու գյուղում[66][67]։ Առաջավորասիական (պարսկական) ընձառյուծը քիչ քանակությամբ հանդիպում է նաև Թուրքիայի հյուսիսարևելյան և հարավարևելյան մարզերում[68][69]։ Կասպյան վագրը վերացած վագրի ենթատեսակ է (ազգակից է ամուրյան վագրին), որը, մինչև 20-րդ դարի կեսերը, տարածված է եղել Թուրքիայի արևելյան մարզերում։ Այս կենդանատեսակի սպանության վերջին դեպքը տեղի է ունեցել 1970 թվականի փետրվարին Ուլուդերեում[68][70]։ Սովորական լուսանը և Եվրոպական վայրի կատուն Թուրքիայի ֆաունային բնորոշ կենդանատեսակներից են, որոնք տարածված են Թուրքիայի անտառներում։
Թուրքիան խորհրդարանական ներկայացուցչական ժողովրդավարություն է։ 1923 թվականին հռչակելով իր անկախությունը՝ Թուրքիան հայտարարվել է որպես աշխարհիկ պետություն։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը երկրում սկսել է տարածել լաիցիզմի (աշխարհիկության) գաղափարախոսությունը[71]։ Թուրքիայի գերագույն օրենքը համարվում է երկրի սահմանադրությունը։ Այն սահմանում է թուրքական կառավարության, օրենդիր և դատական իշանությունների հիմնական լիազորությունները և պարտականությունները։ Սահմանադրության համաձայն, Թուրքիան ունիտար կենտրոնացված պետություն է։ Երկրի գլուխը նախագահն է և ունի սահմանադրական լայն լիազորություններ։ Նախագահը ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է ուղղակի ընտրությունների միջոցով։
Թուրքիայի գործադիր իշխանությունը բաղկացած է վարչապետի ինստիտուտից և նախարարների խորհրդից։ Այս երկուսը միասին կազմում են թուրքական կառավարությունը։ Երկրի խորհրդարանը միապալատ է։ Դատական համակարգը անկախ է իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերից։ Թուրքիայի գերագույն դատարանը Սահմանադրական դատարանն է, որը քննում է ընդունված օրենքների և որոշումների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։ Պետական խորհուրդը զբաղվում է վարչական գործերով և վարչական ակտերի քննությամբ, իսկ բարձրագույն վերաքննիչ դատարանը զբաղվում է մնացած բոլոր հարցերով և դատական գործերով[72]։ Վարչապետը ընտրվում է խորհրդարանի կողմից և, սովորաբար, նա խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցիչն է լինում։ Ներկայումս Թուրքիայի վարչապետը Բինալի Յըլդըրըմն է, ով 2016 թվականի մայիսի 24-ին փոխարինել է Ահմեդ Դավութօղլուին։
Երկու սեռերի համար հավասար ընտրական իրավունքը Թուրքիայում գործում է 1933 թվականից սկսած և 18 տարին լրացած Թուրքիայի ցանկացած քաղաքացի քվեարկության իրավունք ունի։ Փոփոխված սահմանադրության համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորների թվաքանակը 550-ից դարձել է 600։ Ընտրությունների ժամանակ երկիրը բաժանվում է 85 ընտրական շրջանների։ Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել քաղաքական կուսակցությունների հանրային ֆինանսավորումը կամ արգելել դրանց գործունեությունը, եթե տվյալ կուսակցությունը իրականացնում է հակապետական կամ անջատողական քաղաքականություն[73][74]։ Կուսակցությունների խորհրդարան անցնելու շեմը կազմում է 10 %[75]։
Համաձայն 1982 թվականի սահմանադրության, երկրի խորհրդարանը ընտրում էր նախագահին 7 տարի ժամկետով, ընդ որում առանց վերընտրման իրավունքի։ 2007 թվականի փոփոխությունները նախագահի ընտրության նոր կարգ են սահմանել։ Աթաթուրքի բարեփոխումների կողմնակիցները, ովքեր կոչվում են քեմալիստներ, ի տարբերություն իսլամամետ Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչների, ավելի քիչ տեղ են տալիս օրենսդիր մարմնում, կրթական համակարգում և հանրային կյանքում կրոնի ունեցած նշանակությանը[76]։ Քեմալիստները կողմնակից են դեմոկրատական արժեքներին, լաիցիստական սահմանադրությանը և արևմտյան աշխարհիկ կենսաձևին։ Նրանք կարևորում են պետության մասնակցությունը տնտեսական, կրթական և հանրային ծառայության այլ համակարգերում[76]։ Սկսած 1980-ական թվականներին, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին եկամտի անհավասարությունը և դասակարգային տարբերությունները, հանգեցրին իսլամիստական պոպուլիզմի զարգացմանը, որի կողմնակիցները սկսեցին պաշտոններ զբաղեցնել պետական ծառայության, ռազմական, դատական համակարգերում[76]։ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԶԿ-ի կառավարման ժամանակ երկիրը նահանջել է դեմոկրատական արժեքներից և բռնել ավտորիտարիզմի ուղին[77][78][79][80]։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները քննադատվել են Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների կողմից, ովքեր բնորոշել են արդյունքները՝ որպես «նահանջ դեմոկրատական արժեքներից և անցում ավտորիտար կառավարման համակարգի»[81][82][83]։ Էրդողանն էլ հայտարարել էր, որ եվրոպական կառույցները իրավունք չունեն միջամտելու սուվերեն պետության ներքին գործերին։
2017 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարել դեպի նախագահական կառավարման համակարգի[84]։ Շատ տեսաբանների կարծիքով սահմանադրական հանրաքվեի արդյունքում, Թուրքիան հեռացավ եվրոպական ժողովրդավարական արժեքներից, ինչպես նաև տեղի ունեցավ իշխանության գերկենտրոնացում նախագահի ձեռքում[85][86]։ Սահմանադրական հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց 24,811,383 մարդ (ընտրողների 51,34 %-ը), իսկ դեմ քվեարկեց 23,518,232 մարդ կամ ընտրողների 48,66 %-ը[87][88]։
Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը եղել է բազմաթիվ քննարկումների, բանավեճերի և միջազգային քննադատությունների առարկա։ 1998- 2008 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Թուրքիայի ընդունել է շուրջ 1600 դատական որոշումներ, որոնք ուղղված էին երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը, որոշ դեպքերում կյանքի իրավունքի իրացմանը և խոշտանգումներից պաշտպանմանը։ Վճիռների մի մասն էլ վերաբերել են քրդերի իրավունքներին, կանանց իրավունքներին, ԼԳԲՏ իրավունքներին և մամուլի ազատությանը։ Թուրքիայում մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունը հանդիսանում է ԵՄ անդամակցության կարևոր նախապայմաններից մեկը[89]։
Համաձայն Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Արդարություն և զարգացում կուսակցության կառավարության ժամանակ մեդիայի աշխատակիցների վրա եղել են ամենաշատ թվով հարձակումները՝ Թուրքիայի պատմության ողջ ընթացքում[90][90]։ Մեծ թվով լրագրողներ ձերբակալվել են՝ «ահաբեկչական գործունեության», «հակապետական գործունեության», «Էրգենեկոն» կազմակերպության հետ համագործակցության համար, մինչդեռ հազարավոր լրագրողներ ձերբակալվել և դատապարտվել են «թուրք ազգին վիրավորելու» կամ «իսլամը պառակտելու» մեղադրանքներով։ Այս ամենը գրաքննության «կոշտ» դրսևորումներից են[90]։ 2017 թվականին, ԼՊԿ-ի տվյալներով, թուրքական բանտերում պատիժ են կրում 81 լրագրողներ, ներառյալ «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրակազմը, ովքեր դատապարտվել էին իրենց հոդվածների համար։ Ձերբակալված լրագրողների թվաքանակով Թուրքիան աշխարհում առաջինն է՝ շրջանցելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իրանը, Էրիթրեան և Չինաստանը[90], իսկ Freemuse-ի տվյալներով երկրում բանտարկված են 9 երաժիշտներ։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում երրորդն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո[91]։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խոսնակ Ֆիլիպ Ջ. Քրոուլին նշել է, որ «Միացյալ Նահանգները անհանգստացած է Թուրքիայում լրագրողների նկատմամբ բռնությունների աճի տեմպերով»[92]։ Freedom House-ը Թուրքիայում մամուլի ազատությունը գնահատել է «ոչ ազատ»[93]։ Իր «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցում, որը հրապարակվել է 2016 թվականի հունիսի 22-ին, ԵԽԽՎ-ն նշել է, որ «Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները սպառնում են մեդիայի և խոսքի ազատությանը, քայքայում են օրենքի իշխանությունը։ Երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների խախտումներով, որոնք, ըստ կառավարության, կրում են «հակաահաբեկչական բնույթ»։ Այս ամենը կասկածի տակ է դնում որոշ ինստիտուտների գործունեության դեմոկրատական բնույթը»[94]։
2016 թվականի մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանը պատգամավորների մոտ 1/4-ին զրկեց պատգամավորական անձեռնամխելիության իրավունքից։ Պատգամավորները եղել են ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական և Ազգային հանրապետական կուսակցություններից[95]։ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո շուրջ 125 000 դատավորներ, ուսուցիչներ, ոստիկանության աշխատակիցներ, քաղաքացիական ծառայողներ մեղադրվել են հեղաշրջմանը մասնակից լինելու համար, որոնցից 36 000-ին ձերբակալել են։ 130 մեդիա ընկերություններ, ներառյալ 16 հեռուստաընկերություններ և 45 թերթեր փակվել են[96] թուրքական կառավարության կողմից[97]։
Թուրքիայի իրավական և դատական համակարգերը ամբողջապես ինտեգրված են եվրոպական իրավական համակարգին։ Այսպես, Թուրքիայի քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 1926 թվականին, ամբողջապես հիմնված է Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքի, Պարտավորությունների շվեյցարական օրենսգրքի և Գերմանիայի առևտրային օրենսգրքի վրա։ Թուրքիայի վարչական օրենսգիրքը նմանություններ ունի Ֆրանսիայի վարչական օրենսգրքի հետ, իսկ քրեական օրենսգիրքը՝ Իտալիայի քրեական օրենսգրքի հետ[98]։
Թուրքիայում իշխանության ճյուղերը միմյանցից տարանջատված են։ Դատական իշխանությունը իրականացվում է անկախ դատարանների կողմից, որոնք հանդես են գալիս ժողովրդի անունից։ Դատարանների անկախությունը և կազմավորումը, դատավորների և դատախազների գործունեության անվտանգությունը, դատավորների և դատախազների գործունեության վերահսկողությունը, ռազմական դատարանները և դրանց կազմավորումը, ինչպես նաև սահմանադրական դատարանի իրավունքները և պարտականությունները ամրագրված են երկրի սահմանադրության մեջ[99]։
Համաձայն սահմանադրության 142 հոդվածի, դատարանների կազմավորումը, պարտականությունները, իրավասությունները, գործառույթները և դատական գործընթացը ամրագրված են օրենքով։ Համաձայն սահմանադրության և համապաստասխան օրենքի, թուրքական դատարանները բաժանվում են երեք հիմնական խմբերի։ Դրանք են քաղաքացիական դատարանները, վարչական դատարանները և ռազմական դատարանները։ Յուրաքանչյուր խումբ ներառում է առաջին ատյանի դատարաններ և բարձրագույն դատարաններ։ Վճռաբեկ դատարանը քննում է բոլոր այն գործերը, որոնք չեն վերաբերում այս երեք կատեգորիաներին, բացի այդ դատարանը քննում է նաև բոլոր այն գործերը, որոնց վերաքննման համար բողոք է ներկայացվել վճռաբեկ դատարան[99]։
Թուրքիայում օրինապահ մարմիններ են Անվտանգության գլխավոր վարչությունը, Թուրքիայի ժանդարմերիան, ինչպես նաև Թուրքիայի վարչապետի և ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող գործակալությունները։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով, 2008 թվականի նոյեմբերի դրությամբ թուրքական բանտերում իրենց պատիժն են կրում շուրջ 100 000 մարդ։ Այս թիվը 2000 թվականի հետ համեմատած կրկնապատկվել է[100]։
ԱԶԿ-ի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակ, այսինքն սկսած 2013 թվականից, թուրքական դատարանների անկախությանը կասկածամտորեն են վերաբերել ինչպես թուրք, այնպես էլ օտարերկրացի խորհրդարանականները, լրագրողները և քաղաքական գործիչները։ Շատ քաղաքագետների կարծիքով դատավորները դարձել են իշխող կուսակցության «կամակատարները»[101][102][103][104]։ Եվրոպական հանձնաժողովի «Թուրքիա 2015» զեկույցում նշված է, որ դատական համակարգի անկախությունը և իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի նկատմամբ հարգանքը խարխլվել են, իսկ դատավորները և դատախազները գտնվում են քաղաքական ուժեղ ազդեցության տակ[101]։
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան մշտապես ունեցել է արևմտամետ դիրքորոշում, Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները եղել են թուրքական արտաքին քաղաքականության կարևորագույն բաժիններից մեկը։ 1949 թվականին դառնալով Եվրոպայի Խորհրդի առաջին անդամներից մեկը՝ Թուրքիան, Անկարայի համաձայնագրով, 1963 թվականին դարձել է Եվրոպական տնտեսական համագործակցության ասոցացված անդամ։ 1987 թվականին, երկարատև բանակցություններից հետո, Թուրքիան տարածել է ԵԵՏ-ի պաշտոնական թեկնածու։ 1992 թվականին դարձել է Արևմտաեվրոպական միության ասոցացված անդամ[116]։ 1995 թվականին՝ ԵՄ մաքսային միության, իսկ արդեն 2005 թվականին սկսվել են ԵՄ անդամակցության բանակցությունները։ Այսօր, ԵՄ անդամակցությունը հանդիսանում է թուրքական արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարական նպատակը։ Թուրքիան Կիպրոսի հիմնախնդրում աջակցում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը, ինչն էլ ավելի է բարդեցնում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի եզրափակման համար[117]։
Թուրքիայի արտաքին քաղաքականության մյուս կարևոր ասպեկտներից մեկն է Թուրքիա- ԱՄՆ հարաբերությունների խորացումը։ Այս երկրները ունեն ռազմավարական ամուր կապեր[118][119]։ 1952 թվականին ԽՍՀՄ կողմից հնարավոր ագրեսիայից խուսափելու համար՝ Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին, որի արդյունքում Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային գլխավոր գործընկերը։ Թուրքիան Միացյալ Նահանգներից ստանում է քաղաքական, տնտեսական և դիվանագիտական խոշոր աջակցություն։ Բացի այդ, ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային՝ եվրաինտեգրման գործընթացում[120]։ Սառը պատերազմից հետո թուրքական արտաքին քաղաքականության նոր թիրախներ են դարձել Մերձավոր Արևելքը, Կովկասը և Բալկանները[121]։
1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում անկախացան մի շարք թյուրքական երկրների, որոնց հետ Թուրքիան ուներ մշակութային և լեզվական սերտ հարաբերություններ։ Հենց այդ կապերն էլ թույլ տվեց Թուրքիային ընդարձակել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ[123], ինչը հնարավորություն տվեց բնական գազը և նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով հասցնել Միջերկրական ծովի ափ։ Այս նավթամուղի միջոցով կասպյան նավթը հասցվեց Եվրոպա։ Արդյունքում, Թուրքիան դարձավ նաև խոշոր տարանցիկ երկիր՝ արդյունքում ստանալով նաև բազմաթիվ քաղաքական դիվիդենտներ։ 1993 թվականին Թուրքիան խզեց իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ փակելով հայ-թուրքական պետական սահմանը[124]։ Թուրքիան Արցախյան հակամարտության հարցում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը, որի հետ ունի դաշնակցային հարաբերություններ։
Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման ժամանակ, Թուրքիայի ազդեցությունը մեծացել է Օսմանյան կայսրության նախկին տարածքներում՝ Մերձավոր Արևելքում և Բալկաններում։ Այս ծրագիրը կազմվել էր արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից։ Մի շարք վերլուծաբաններ այս ծրագիրը կոչել են նաև նեոօսմանիզմ[125][126]։ 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Արաբական գարնան ժամանակ, Թուրքիան աջակցել է արաբական երկրների ընդդիմադիր որոշ ուժերի, ինչպես օրինակ Սիրիայում և Եգիպտոսում[127][128]։ Արդյունքում լարվել են Սիրիայի և Եգիպտոսի հարաբերությունները Թուրքիայի հետ[129]։ 2010 թվականին սրվել են նաև Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ, սակայն դրանք վերականգնվել են 2016 թվականի հունիսին[130]։ Թուրքիան ներկայումս որդեգրել է «0 խնդիրներ հարևանների հետ քաղաքականությունը» (մշակվել է Ահմեդ Դավութօղլուի կողմից)[131][132]՝ դարձնելով արտաքին քաղաքականության գլխավոր դոկտրին[133]։ 2015 թվականին, Թուրքիան Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ միասին ձևավորել է «ռազմական համագործակցություն» ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի[134][135]։ 2016 թվականին սրվել էին նաև թուրք-ռուսական հարաբերությունները, որոնք կարգավորվել են 2016 թվականի վերջին։ Հարաբերությունների սրման պատճառ էր դարձել թուրքական ուժայինների կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման փաստը[136][137][138]։
Չնայած, որ 1991 թվականիդեկտեմբերի 24-ին Թուրքիան փաստացի ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախություն, սակայն այն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այսինքն դե յուրե ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։
1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995 թվականին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը։ 1991 թվականից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են ավարտվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով[139]։
2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, իսկ արդեն 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Թուրքիայի Բուրսա քաղաք է մեկնել ՀՀ նախագաժ Սերժ Սարգսյանը՝ դիտելու պատասխան հանդիպումը։ Այս այցերը միջազգային հանրությունը և վերլուծաբանները անվանել են «ֆուտբոլային դիվանագիտություն»։ 2013 թվականի դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցությանԵրևանյան գագաթնաժողովին թուրքական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։ 2014 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ ՆալբանդյանըԱնկարայում մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը[140]։ Չնայած նրան, որ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին[141] հայտարարվեց, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել[142]։
Հայ-թուրքական արձանագրությունները 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ստորագրած արձանագրություններն են[139]։
Ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ արձանագրություն, որոնք են՝
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»[139]։
Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[143]։ Երկկողմ հարաբերությունների նորմալացման այդ քայլը հաջողությամբ չի ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ հայտարարել էր, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը, քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրը՝ ի օգուտ Ադրբեջանի։ Ի պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար[144][145]։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։
Տեսարան Ստամբուլի Շիշլի թաղամասի Հալասքարգազը պողոտայից, որտեղով հարյուր հազարավոր մարդիկ անցնում են բողոքի ցույցով՝ վանկարկելով «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»։ Ցուցապաստառների վրա նույնպես գրված է այդ խոսքը։ «Ակօս» թերթի խմբագրատունը, որի մուտքի մոտ սպանվել է Հրանտ Դինքը, գտնվում է նկարի աջ մասում՝ սև ցանկապատի ետևում
Անուղղակիորեն այս իրադարձությունը կարելի է համարել Փոքրասիական աղետի վերջին շրջափուլը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1919-1922 թվականներին Փոքր Ասիան լքել են թվով 151,892 հույներ։ Մեծ թվով հույներ արտագաղթել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա և Ավստրալիա, ուր և ձևավորվել են հունական համայնքներ։ 1923 թվականի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի դրույթներից ելնելով ավելի քան 1 միլիոն 400 հազար հույն քրիստոնյաներ ստիպված եղան լքել Թուրքիան՝ բռնելով հայրենադարձության ուղին։ Փախստականներին ընդունելու համար Ազգերի լիգան Հունաստանի թագավորությանը հատկացրել է 150 միլիոն ֆրանկ։ Ինչ վերաբերվում է մուսուլմաններին, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հունաստանի Մակեդոնիա երկրամասը լքել է ավելի քան 380 հազար թուրք։ Թուրքերից բացի, Հունաստանի տարածքը նույն ժամանակահատվածում լքել են նաև մեծ թվով ռոմանամուսուլմաններ, իսլամադավան ալբանացիներ և սլավոնական մուսուլմաններ։ Վերջիններիս ընդհանուր թիվը կազմել է 3 հազար։ 1930-ականներին հույն-թուրքական հարաբերությունները թևակոխել են բանակցային շրջափուլ, որի արդյունքում 1940-ականներին արդեն երկու երկրների միջև հաստատվեցին բարեկամական հարաբերություններ։
Թուրքիան Մերձավոր Արևելքում Եվրոպական Միության գլխավոր գործընկերներից մեկն է։ Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները հաստատվել են 1959 թվականին և ինստիտուցիոնալ շրջանակները պաշտոնապես հաստատվել են 1963 թվականին կնքված Անկարայի համաձայնագրով։ 1987 թվականից սկսած Թուրքիան Եվրոպական Միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, սակայն մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունական խախտումների պատճառով վերջինիս եվրոինտեգրման բանակցությունները դադարեցվել են։ Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ զգալիորեն վատացել են 2016-2017 թվականներին։ Դա պայմանավորված էր երկրում ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, լրագրողների ձերբակալության, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ դեպի ավտորիտար վարչակարգի հակվածության հետ։ 2016 թվականինոյեմբերի 24-ինԵվրոպական խորհրդարանը քվեարկեց Թուրքիայի անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին[146], սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր[147]։ Դեկտեմբերի 13-ինԵվրոպական խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով[148], քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումն անհնար է դարձնում[149]։ 2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ, Էրդողանի կուսակցության հերթական հաղթանակի պատճառով Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց[150][151]։ 2016 թվականիմարտի 20-ին ներգաղթյալների ճգնաժամի հաղաթահարման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա գործարքը մտավ ուժի մեջ։ Համաձայն գործարքի` Հունաստան ժամանող միգրանտները պետք է վերադարձվեին Թուրքիա, եթե նրանց չէին հատկացվում ապաստարան կամ նրանց պահանջը մերժվում էր։ Սահմանը հատողների թիվն այնքան էր ավելացել, որ Հունաստանը հայտարարեց, որ ի զորու չէ գործարքի կետերն անմիջապես կատարել։ Առկա էին շատ կասկածներ, որ գործարքը կարող է կյանքի կոչվել, քանի որ միգրանտների վերադարձման մեխանիզմը պարզորոշ չէր։ Շուրջ 2300 փորձագետներ մեկնեցին Հունաստան գործարքը իրականացնելու համար։ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությամբ նման գործարքը հնարավոր չէր լինի իրականացնել 24 ժամվա ընթացքում։ Փոխարենը՝ Թուրքիան ստանալու էր օգնություն և քաղաքական զիջումներ։
Թուրքիան ունի կառավարման ունիտար ձև, որը հանդիսանում է Թուրքիայի հանրային կառավարման համակարգի կարևորագույն առանձնահատկություններից մեկը։ Երբ իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը) վրա է դրվում պետության ղեկավարման գործընթացը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները ունեն ավելի քիչ լիազորություններ։ Թուրքիայում չի գործում կառավարման դաշնային համակարգ, և բոլոր մարզերը ենթակա են կենտրոնական իշխանությանը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում։ Տեղական իշխանությունները իրականացնում են տվյալ տարածքի կառավարումը և պատասխանատու են այդ տարածքներում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետ կատարման համար։ Կառավարությունը տարածաշրջաններում ներկայացված է մարզպետերի, որը թուրքերեն կոչվում է վալի (թուրքերեն՝ Vali) կամ քաղաքապետերի կողմից (թուրքերեն՝ Kaymakam): Մնացած բարձրաստիճան պաշտոնյաները նշանակվում են կառավարության կողմից կամ ընտրվում են համայնքի ավագանու կողմից[152]։ Թուրքական մարզերը ունեն իրենց տեղական օրենսդիր մարմինները, որոնք ընդունում են մարզային նշանակության որոշումներ։ Չնայած կառավարման ունիտար ձևին, Թուրքիան բաժանված է 81 մարզերի կամ «իլերի» (թուրքերեն՝ il): Յուրաքանչյուր մարզ բաժանված է շրջանների (թուրքերեն՝ ilçe): Ընդհանուր առմամբ Թուրքիայում կան 923 շրջաններ[153]։ Թուրքիան բաժանված է նաև 7 աշխարհագրական տարածաշրջանների (թուրքերեն՝ bölge) և 21 ենթաշրջանների։ Բաժանումը կատարվել է աշխարհագրական, դեմոգրաֆիական և տնտեսական նպատակներով։ Երկրի տարածաշրջանների բաժանումը չի դիտարկվում որպես վարչական բաժանում։ Անկարայում տեղակայված կենտրոնական իշխանության կազմում կան նաև գիտնականներ, որոնց միջոցով ավելի է հեշտանում երկրի կառավարման գործընթացը՝ հատկապես Թուրքիայի արևելյան հատվածում[154][155], որտեղ խոշոր քաղաքների բնակչության մեծ մասը ազգային փոքրամասնություններ են, հատկապես քրդական համայնքի ներկայացուցիչներ[156][157][158]։ 2004 թվականից հետո փորձեր են կատարվել կառավարման համակարգի ապակենտրոնացման ուղղությամբ, որոնք սակայն հաջողության չեն հասել[154][155]։ Իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկվում նաև «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» 22-րդ գլխի շրջանակներում, որին միացել է նաև Թուրքիան։ Բացի այդ իշխանության ապակենտրոնացման պահանջը Թուրքիայի ԵՄ անդամակցության կարևոր նախապայմաններից մեկն է[159][160][161][162]։ Թուրքական իշխանության ապակենտրոնացման հարցը քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, քաղաքական հարթակներում և հանրային բանավեճերում[161][163][164]։
Թուրքական զինուժը բաղկացած է ցամաքային ուժերից, ռազմաօդային ուժերից և ռազմածովային ուժերից։ Թուրքական ժանդարմերիան և առափնյա պաշտպանությունը մտնում են Ներքին գործերի նախարարության կազմում և թուրքական բանակի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հետ միասին հանդիսանում են երկրի անվտանգության ապահովման հիմնական միջոցները։ Պատերազմական ժամանակ ժանդարմերիան և առափնյա պաշտպանությունը ենթակա են Պաշտպանության նախարարությանը[165]։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է նախագահի կողմից և ենթակա է նաև վարչապետին։ Նախարարների խորհուրդը ազգային անվտանգության կազմակերպման և զինված ուժերի մարտական պատրաստության կազմակերպման և իրականացման ժամանակ ենթակա է վարչապետին։ Այդուհանդերձ, պատերազմ հայտարարելը կամ այլ երկրներում թուրքական զինուժի ներկայության հարցը կամ էլ Թուրքիայի տարածքում օտարերկրյա զինուժի առկայությունը ընդունվում և վավերացվում է Մեջլիսի հետ[165]։
Թուրքիայի արական սեռի չափահաս տարիքի քաղաքացիները պարտավոր են անցնել զինվորական ծառայության, որը տևում է երեք շաբաթից մինչև 1 տարի՝ կախված անձի մասնագիտությունից և աշխատավայրից[166]։ Թուրքիայում արգելված է դասալքությունը, ինչպես նաև չկա այլընտրանքային ծառայություն[167]։
ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան ունի երկրորդ խոշոր բանակը՝ ԱՄՆ-ից հետո։ Համաձայն ՆԱՏՕ-ի 2011 թվականի տվյալների, Թուրքական զինուժը կազմված մոտ 495,000 զինծառայողներից[168]։ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում այն հինգ երկրներից մեկն է, որը Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի և Նիդերլանդների հետ միասին ստորագրել է ատոմային զենքի չտարածման մասին համաձայնագիրը[169]։ Մոտավորապես, 90 B61 տիպի ատոմային ռումբեր պահվում են Ինջիրլիքի ավիաբազայում, որոնցից 40-ը պատկանում են թուրքական զինուժին։ Դրանք կարող են օգտագործվել ատոմային վտանգի պարագայում, սակայն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի թույլտվությունը[170]։
1995 թվականին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված մաքսային միության շնորհիվ, երկրում ազատականցվել են մաքսային տուրքերը։ Այն հանդիսանում է Թուրքիայի արտաքին տնտեսական քաղաքականության ամենամեծ ձեռքբերումներից մեկը[182]։ 2011 թվականի տվյալներով, Թուրքիայի արտահանումը կազմել է 143.5 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին հասել է 163 միլիարդ դոլարի։ 2012 թվականի տվյալներով Թուրքիայից արտահանվող ապրանքների 8,6%-ը ուղարկվել է Գերմանիա, 7,1%-ը՝ Իրաք, 6,5%-ը՝ Իրան, 5,7%-ը՝ Մեծ Բրիտանիա, 5,4%-ը՝ ԱՄԷ։ Այդուհանդերձ, ներկրման մեծ ծավալները բալանսավորում են երկրի տնտեսական պոտենցիալը։ Այսպես, 2012 թվականի տվյալներով դեպի Թուրքիա ներկրումների ծավալներով առաջատար են եղել Ռուսաստանը՝ 11,3%, Գերմանիան՝ 9%, Չինաստանը՝ 9%, ԱՄՆ-ն՝6%, Իտալիան՝ 5.6%: Թուրքիան ունի խոշոր մեքենաշինական արդյունաբերություն։ 2015 թվականի տվյալներով, Թուրքիայում արտադրվել է 1,3 միլիոն մեքենա, որի շնորհիվ Թուրքիան աշխարհում 14-րդն է՝ մեքենաների արտադրության ծավալներով[183]։ 2011 թվականի տվյալներով, նավաշինությունից Թուրքիան ստացել է 1,2 մլրդ դոլար եկամուտ[184]։ Հիմնական մատակարարներն են Մալթան, Մարշալյան կղզիները, Պանաման և Մեծ Բրիտանիան։ Թուրքական նավաշինարանները ունեն տարբեր չափսերի 15 նավակայքեր և մեկ չոր նավակայք[184]։ Թուզլան, Յալովան և Իզմիթը դարձել են Թուրքիայի հիմնական նավաշինական կենտրոնները[185]։ 2011 թվականին Թուրքիայում գործել են 70 նավաշինարաններ։ Եվս 56 նավաշինարաններ կառուցվել են մինչև 2016 թվականը[185][185]։
Թուրքական Beko և Vestel ապրանքանիշները համարվում են էլեկտրոնիկայի և տնային պարագաների Եվրոպայի ամենախոշոր արտադրողներից մեկը։ Այս ընկերությունները մեծ գումարներ են ծախսում նորարարական հետազոտությունների և տեխնոլոգիական նորամուծությունների զարգացման և իրականացման համար[187][188][189]։ Թուրքական տնտեսության մյուս խոշոր ոլորտներն են բանկային համակարգը, շինարարությունը, էլեկտրոնիկայի արտադրությունը, տեքստիլ արտադրությունը, նավթամշակումը, նավթաքիմիական արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, երկաթի ուy պողպատի արդյունաբերությունը և մեքենաշինությունը։ 2010 թվականին, ՀՆԱ-ի ծավալների 9%-ը բաժին է ընկել գյուղատնտեսությանը, 26%-ը՝ արդյունաբերությանը և 65%-ը՝ ծառայությունների ոլորտինn։ Ինչևէ, գյուղատնտեսությունը որոշակիորեն ծածկում է գործազրկության ծավալները[190]։ 2004 թվականի տվյալներով, եկամտի ընդհանուր ծավալի 46%-ը բաժին է ընկնում երկրի 20 ամենահարուստ անձանց, իսկ ամենաղքատ 20%-ին բաժին է ընկնում ընդհանուր եկամտի միայն 6%-ը[191]։ 2012 թվականի տվյալներով, կանանց գործազրկությունը Թուրքիայում կազմել է 30 %[192]։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում առաջատարն է կանանց զբաղվածությամբ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում[193]։ Արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալները 2012 թվականին կազմել են 8,3 մլրդ դոլար, իսկ 2013 թվականին հասել է մինչև 15 միլիարդի[194]։ 2012 թվականին «Fitch Group»-ը, 18 տարվա ընդմիջումից հետո, բարձրացրել է Թուրքիայի ներդրումային վարկանիշը[195], որի արդյունքում Moody's՛-ում 2013 թվականի մայիսի 13-ին բարձրացել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը[196][197]։ 2016 թվականի սեպտեմբերին Moody's-ը դարձյալ իջեցրել է Թուրքիայի վարկանիշը[198]։ 2016 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում, Արդարություն և զարգացում կուսակցության կառավարությունը կուտակել է ամենամեծ թվով պարտքերը։ Այդ գումարները ծախսվել են շինարարության, այլ ոչ թե տնտեսական աճի կարգավորման և ներդրումների վրա[199]։ 2002 թվականին թուրքական բանկերի մասնավոր պարտքը կազմել է 6,6 միլիարդ թուրքական լիրա, իսկ արդեն 2015 թվականին այն կազմել է 385 միլիարդ թուրքական լիրա[199]։
Թուրքական Հանրապետության պատմության առաջին տարիներին, կառավարությունը (կամ բանկերը, որոնք ստեղծվել էին կառավարության կողմից, ինչպես օրինակ Թուրքիայի կենտրոնական բանկը, Türkiye İş Bankası-ն (1924), Sanayi ve Maadin Bankası-ն (1925), Emlak ve Eytam Bankası-ն (1926), Sümerbank-ը (1933), İller Bankası-ն (1933), Etibank-ը (1935), Denizbank-ը (1937), Halk Bankası-ն (1938) և այլն) ստիպված էր իրականացնել արդյունաբերական հիմնական ծրագրերը, քանի որ երկրում զարգացած չէր մասնավոր հատվածը։ Արդեն 1920- 1950-ական թվականներին, թուրք գործարարների նոր սերունդը, ինչպես օրինակ, Նուրի Դեմիրաղը, Վեհբի Քոչը, Հաջը Օմեր Սաբանջըն և Նեջաթ Էջզաջըբաշըն, սկսեցին հիմնել մասնավոր գործարաններ, որոնցից շատերը դարձան խոշոր ձեռնարկատիրական ընկերություններ և մեծ նշանակություն ունեն Թուրքիայի տնտեսության համար։ Դրանց թվին են դասվում Koç Holding-ը, Sabancı Holding-ը և Eczacıbaşı Holding-ը։ 1923-1972 թվականներին, Թուրքիայում գործում էր բյուջեի խիստ պլանավորման համակարգ։ Կառավարությունը սահմանափակումներ էր դրել արտաքին առևտրի, արտարժույթի, արտաքին ուղղակի ներդրումների և հանրային կյանքի տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի մասնակցության վրա, ինչպես օրինակ, հեռահաղորդակցությունը, էներգետիկ ոլորտ, հանքարդյունաբերությունը և այլն։ Այդուհանդերձ, 1983 թվականին վարչապետ Թուրգուտ Օզալը ձեռնարկեց բարեփոխումների շարք, որը արմատապես փոփոխեց թուրքական տնտեսական համակարգը՝ երկրում ներդնելով ազատ շուկայական համակարգը[200]։
Այս բարեփոխումների արդյունքում դեպի Թուրքիա սկսեց տեղի ունենալ արտասահմանյան կապիտալի ներհոսք, որի արդյունքում երկրի սկսել գրանցել տնտեսական աճ։ Սակայն այս աճը ընդհատվեց 1994, 1999[201], 2001[202] թվականներին, երբ երկրում տեղի ունեցան ֆինանսական ճգնաժամեր։ 1981- 2003 թվականներին Թուրքիայի ՀՆԱ-ն նախորդ տարվա հետ համեմատած աճել է 4%-ով[203]։ Ֆիսկալ հավելյալ բարեփոխումների բացակայությունը, հանրային առողջ սեկտորի բացակայությունը, կոռուպցիայի մեծ ցուցանիշները, թույլ բանկային համակարգը ազդում են տնտեսության կայուն աճի ցուցանիշի վրա[204]։ 2001 թվականի տնտեսական ճգնաժամից և ֆինանսների նախարար Քեմալ Դերվիշի կողմից ձեռնարկված բարեփոխումներից հետո, Թուրքիայում աճել են ինֆլյացիոն ցուցանիշները (միայն 2005 թվականին գրանցվել է 8% ինֆլյացիա), կրճատվել են արտասահմանյան ներդրումների ծավալները և բարձրացել է գործազրկությունը (միայն 2005 թվականին 10%-ով)[205]։
Թուրքիայում տեղի ունեցած տնտեսական բարեփոխումների արդյունքում կրճատվեց պետության կողմից տնտեսության միջամտության հնարավորությունները։ Մասնավորապես, կառավարությունը սկսեց կարգավորել արտաքին առևտրի իրականացման քաղաքականությունը, մասնավորեցվեցին հանրային ձեռնարկությունները, պետական սեկտորի որոշ մարմիններ ազատականացվեցին, որոնք էլ դարձան քաղաքական բանավեճերի օբյեկտներ[206]։
2002- 2007 թվականներին ՀՆԱ-ն տարեկան ավելացել է 6․8 %-ով[207]։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում այդ ժամանակ եղել է ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը։ Այդուհանդերձ, 2008 թվականին տնտեսական կազմել է 1%, իսկ 2009 թվականին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, տնտեսական աճը երկրում կազմել է -5 %։ 2010 թվականին Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 8%[7]։ 21-րդ դարի սկզբին Թուրքիայում ինֆլյացիոն բարձր մակարդակը էականորեն կրճատվել է։ 2005 թվականին երկրում շրջանառության մեջ է դրվել թուրքական նոր լիրան (թուրքերեն՝ Yeni Türk Lirası)[208]: 2009 թվականին թուրքական նոր լիրան դուրս է եկել շրջանառությունից և դարձյալ սկսել է կիրառվել թուրքական լիրան՝ նոր թղթադրամներով և մետաղադրամներով։ Թուրքական նոր լիրայի ISO 4217 կոդը սկսեց կիրառվել նաև ժամանակակից լիրայի համար՝ արտարժույթի փոխանակման արտասահմանյան կետերում։
Թուրքիան ունի բոլոր նախադրյալները սպասարկման ոլորտի այս ճյուղի զարգացման համար։ Երկրի ափերը ողողում են Միջերկրական, Եգեյան, Մարմարա և Սև ծովի ջրերը։ Դրանց մերձակա շրջաններին բնորոշ է մերձարևադարձային միջերկրածովյան կլիման։ Թուրքիայի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 7200 կմ։ Երկրում գործում են ընդհանուր հաշվով 2870 հյուրանոցներ, որոնք կարող են տեղավորել մինչև 700 հազար մարդ[217]։ Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայում և յոթերորդն աշխարհում՝ ըստ տաք աղբյուրների թվի (Տարածքով հոսում են 1300 տաք աղբյուրներ)։ Տրանսպորտային ցանցը թույլ է տալիս հարմարավետորեն շարժվել երկրի ցանկացած հատվածում[218]։ Թուրքիայի տարածքում կան մի շարք հնավայրեր և ավերակներ, որոնք պահպանվել են հին հունական և հռոմեական ժամանակահատվածից։ Թուրքիայի տարածքում են գտնվում լեգենդար Տրոյա քաղաքի ավերակները։ Այստեղ է գտնվում նաև Եվրոպայի խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը, որը նաև երկրի կարևորագույն զբոսաշրջային կենտրոնն է։
2013 թվականի տվյալներով, Թուրքիայում գործում են 98 օդանավակայաններ[224], որոնցից 22-ը միջազգային են[225]։ ՍտամբուլիԱթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, իր զբաղվածությամբ, 11-րդն է աշխարհում։ Ըստ Airports Council International-ի տվյալների, միայն 2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 31,833,324[226]։ Ստամբուլի երրորդ միջազգային օդանավակայանը, որը ներկայումս գտնվում է կառուցման փուլում, նախատեսվում է, որ պետք է լինի աշխարհի ամենամեծ օդանավակայանը, որը տարեկան կսպասարկի 150 միլիոն ուղևորների[227][228][229]։ Turkish Airlines, որը 1933 թվականից հանդիսանում է երկրի ազգային ավիափոխադրողը, 5 տարի անընդմեջ (2011-2015) Skytrax-ի կողմից ճանաչվել է որպես Եվրոպայի լավագույն ավիափոխադրող[221][222][230]։ Ավիաընկերությունը իրականացնում է ավիափոխադրումներ աշխարհի 435 ուղղություններով՝ 126 երկրներում։ Turkish Airlines-ը աշխարհում առաջատարն է ամենաշատ թվով պետություններ փոխադրելու քանակով[223]։
Ճանապարհների ընդհանուր երկարությունը երկրում կազմում է 65 523 կիլոմետր (40,776 մղոն)[231]։ Երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 10991 կիլոմետր (2008 թվականի տվյալներով), որից 2133 կիլոմետր էլեկտրական գնացքների համար է իսկ 457 կիլոմետրը՝ արագընթաց գնացքների համար[232][233]։ Թուրքական պետական երկաթուղին արագընթաց գնացքների շահագործման ծրագիրը սկսել է 2003 թվականին։ Անկարա- Կոնիա երկաթգիծը շահագործման է հանձնվել 2011 թվականին, մինչդեռ Ստամբուլ- Անկարա երկաթգիծը միայն 2014 թվականին[233]։ Մարմարայը, որը բացվել է 2013 թվականին և անցնում է Բոսֆորի տակով, իրար է կապում Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները, մինչդեռ Eurasia Tunnel-ը նախատեսված է նաև ավտոմեքենաների համար[234]։ Բոսֆորի կամուրջը (1973), Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը (1988) և Սելիմ Ահեղի կամուրջը (2016) իրար են կապում Եվրոպա և Ասիա աշխարհամասերը։ 2016 թվականին բացված Օսման Գազի կամուրջը իրար է կապում Իզմիթի ծոցի հյուսիսային և հարավային ափերը։ Այն իր երկարությամբ չորրորդ կախովի կամուրջն է աշխարհում։ Կառուցվող Չանաքկալեի կամուրջը իրար կկապի Դարդանելիի եվրոպական և ասիական ափերը։
2008 թվականի տվյալներով, Թուրքիայում բնական գազամուղների ընդհանուր երկարությունը կազմում է 7555 կիլոմետր, իսկ նավթամուղներինը՝ 3636 կիլոմետր[232]։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որն իր երկարությամբ աշխարհում երկրորդն է, շահագործման է հանձնվել 2005 թվականի մայիսի 10-ին[235]։ Կապույտ հոսանքը, որը Սև ծովի տակով անցնող ամենախոշոր գազամուղն է, բնական գազ է մատակարարում Ռուսաստանից Թուրքիա։ Կառուցվող Turkish Stream գազամուղով հնարավոր կլինի տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպա, մինչդեռ Նաբուկկո գազամուղը նախատեսում էր կտրել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից[236]։
Թուրքիայում համացանցի ակտիվ օգտագործող է համարվում է շուրջ 42,3 միլիոն մարդ։ Freedom House-ը Թուրքիայում համացանցի ազատությունը գնահատել է որպես «ոչ ազատ»։ Թուրքիայի իշխանությունները տարբեր ժամանակներում արգելափակել են այնպիսի կայք էջեր, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Թվիթթերը, ՅուԹյուբը։ 2017 թվականի մայիսի սկզբին Թուրքիայում արգելափակվել է Վիքիպեդիան[238]։ Համաձայն Twitter's transparency report-ի Թուրքիան, սոցիալական մեդիայի գրաքննության հարցում, աշխարհում առաջիններից մեկն է[239]։
2013 թվականի տվյալներով, Թուրքիայում սպառվում է 240 միլիարդ կիլովատտ ժամ էներգիա[240]։ Քանի որ Թուրքիան 2013 թվականին ներկրել է ծախսվող էլեկտրականության 72 տոկոսը, կառավարությունը որոշել է ներդրումներ իրականացնել ատոմային էներգիայի ոլորտում՝ ներկրման ծավալները կրճատելու նպատակով։ Մինչև 2023 թվականը Թուրքիայում կկառուցվի 3 ատոմակայան[240]։ Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվելու է Մերսինի Աքքույու շրջանում՝ Միջերկրական ծովի ափին։ Երկրորդ ատոմակայանը լինելու է Սինոպի Ինջեբուրուն շրջանում՝ Սև ծովի ափին, իսկ երրորդը՝ Քըրըքքալեի Իղնեադա շրջանում՝ դարձյալ Սև ծովի ափին[241]։ Թուրքիան աշխարհում հինգերորդն է երկրաջերմային էներգիայի հզորության ցուցանիշներով[242]։ Թուրքիան ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր պետություն է, որն ունի 4 հիմնական նպատակ՝ էներգետիկ անվտանգության ապահովում, անդամ երկրների էներգետիկ շուկաների կարգավորում, կայուն էներգետիկ համակարգի զարգացում և էներգետիկ ծրագրի մշակում և իրականացում[243]։
Թուրքիայում ջրամատակարարման և ապահովման գործընթացը հաճախ բախվում է որոշ խոչընդոտների հետ։ Նախորդ տարիների ընթացքում խմելու ջրի կայուն մատակարարման գործընթացը կանոնակարգվել է։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև սանիտարական գործընթացը էլ ավելի կանոնակարգելու համար։ Ավտոմատ կոմունալ համակարգը ներդրվել է 16 խոշոր քաղաքներում[244]։
TÜBİTAK-ը թուրքական պետական ընկերություն է, որը երկրում զբաղվում է գիտության, տեխնոլոգիայի և ինովացիոն քաղաքականության կազմակերպմամբ[246]։ Թուրքիայի գիտությունների ակադեմիան պետական գիտական ինքնավար հաստատություն է, որի հիմնական նպատակը Թուրքիայի տարածքում գիտական գործունեության կազմակերպումն է[247]։ TAEK-ը Թուրքիայում ատոմային էներգիայի կառավարման պետական հաստատություն է։ Նրա լիազորությունների մեջ են մտնում ատոմային էներգիայի ոլորտում իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև խաղաղ ատոմային զենքի զարգացումը և կիրառումը[248]։
Ռազմարդյունաբերության ոլորտում թուրքական պետական ընկերություններ են Aselsan-ը, Havelsan-ը, Roketsan-ը, MKE-ն և այլն։ Թուրքիայի արբանյակային կենտրոնը պատկանում է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը և գործարկվում է TAI-ի կողմից։ UFS-ը ծրագիր է, որի նպատակը Թուրքիայում արբանյակաշինության կազմակերպումն ու խթանումն է։ Այն բաղկացած է տիեզերակայանների պատրաստման, արբանյակների գործարկման, ինչպես նաև տիեզերական սարքավորումների վերանորոգման բաժիններից[249][250][251]։ Türksat-ը Թուրքիայի հեռահաղորդակցային միակ արբանյակն է, որը տիեզերք է արձակել Türksat արբանյակները։ Göktürk-1 և Göktürk-2 Թուրքիային պատկանող արբանյակներ են, որոնք գտնվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ BILSAT-1-ը և RASAT-ը երկրի մակերևույթը ուսումնասիրող արբանյակներ են, որոնք գործարկվում են TÜBİTAKe-ի կողմից։ 2015 թվականին Հյուսիսային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Ազիզ ՍանջարըԹոմաս Լինդհալի և Պոլ Մոդրիչի հետ միասին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ ԴՆԹ ոլորտում ուսումնասիրությունների իրականացման համար[252]։ Թուրք այլ հայտնի գիտնականներ են Հուլուսի Բեհչեթը, ով հայտնաբերել է Բեհչեթի հիվանդությունը և մաթեմատիկոս Ջահիթ Արֆը, ով սահմանել է Արֆի փոփոխականը։
Ըստ 2011 թվականի Թուրքիայի մարդահամարի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 74,7 միլիոն մարդ, որոնց երեք քառորդն ապրում է քաղաքներում։ Բնակչության տարեկան աճի ցուցանիշը կազմում է 1,35 %, իսկ բնակչության խտությունը՝ 97 մարդ մեկ կմ քառակուսու վրա։ 15-64 տարիքային խմբի ներկայացուցիչները կազմում են երկրի բնակչության 67,4 %-ը, իսկ 0-14 տարիքային խումբը՝ 25,3 %: 65 տարեկանից մեծ անձնիք կազմում են ամբողջ բնակչության միայն 7,3 %-ը։ 1927 թվականին Թուրքիայում անցկացվել է առաջին պաշտոնական մարդահամարը, որի հավաստմամբ երկրի ընդհանուր բնակչությունը կազմում էր 13,6 միլիոն մարդ։ Թուրքիայի խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը, Եվրոպայի խոշորագույն քաղաքն է ըստ բնակչության և երրորդն՝ ըստ զբաղեցրած տարածքի։
Ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող գլխավոր ազգային փոքրամասնությունըքրդերն են (18-25 %)։ Քրդաբնակ են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջանները, որոնք հայտնի են Թուրքական Քրդստան անվանումով։ Քրդերը մեծամասնություն են կազմում գլխավորապես Արևմտյան Հայաստանի նախկին վիլայեթների տարածքում՝ ներկայիս Դերսիմի, Բինգյոլի, Մուշի, Աղրիի, Իգդիրի, Էլազղըի, Դիարբեքիրի, Բաթմանի, Շըրնաքի, Բիթլիսի, Վանի, Մարդինի, Սիիրթի և Հաքյարիի մարզերում։ Քրդաբնակ են նաև Շանլըուրֆայի (47 %) և Կարսի մարզերը (20 %)։ Բացի այդ, ներքին միգրացիայի հետևանքով քրդական համայնքներ են ստեղծվել նաև կենտրոնական և արևմտյան Թուրքիայում, մասնավորապես՝ Ստամբուլում և այլ խոշոր քաղաքներում (որտեղ կա մոտավորապես 3 միլիոն քուրդ)։ Ստամբուլն աշխարհի ամենամեծ քրդաբնակ քաղաքն է։ Լոզանի պայմանագրում նշված երեք կրոնական փոքրամասնություններից (հայեր, հույներ և հրեաներ) բացի, այլ ազգերն ու ժողովուրդները պաշտոնական իրավունքներ չունեին, իսկ նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները սահմանափակված էին (մասնավորապես՝ լեզվի և դավանանքի ազատությունը)։ Թուրքիայում «փոքրամասնություն» տերմինը շարունակում է մնալ սոցիալական հարաբերությունների կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Թուրքական կառավարությունը հաճախ քննադատվում է փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի համար։ Թեև փոքրամասնությունները պաշտոնապես ճանաչված չեն, այնուամենայնիվ, թուրքական ռադիոն, հեռուստատեսությունը, մամուլը և լրատվությունը հեռարձակվում են փոքրամասնությունների լեզուներով։ Բացի այդ, տարրական դպրոցում ընտրովի դասավանդվում են փոքրամասնությունների որոշ լեզուներ և գործում կիրակնօրյա դպրոցներ։
Ներգաղթյալները կազմում են Թուրքիայի Հանրապետության 2,5 %-ը (այս ցուցանիշով երկիրն առաջինն է աշխարհում)։ Միայն 2017 թվականիհունվարին՝ Թուրքիան ընդունել է 2,8 միլիոն սիրիացի փախստական։
Ներկայումս Թուրքիայում բնակվում է մոտ 60-80 հազար հայ (համշենահայերի հետ միասին՝ 480 հազար)։ Թուրքիայի հայ համայնքը կենտրոնացված է Ստամբուլ քաղաքում (միայն Ստամբուլում բնակվում է 70 հազար հայ)։ Թուրքիայում հայ հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային, գրական միությունները, բարեգործական ընկերությունները, որոնցից նշանավոր են Համազգյաց, Մեսրոպյան, Արարատյան, Կիլիկյան, Ազգանվեր հայուհյաց ընկերությունները։ Հայկական եկեղեցիներին կից գործում են դպրոցներ։ Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715 թվականին Կոստանդնուպոլսում։ Ներկայումս գործում են 17 հայկական վարժարաններ, որտեղ ուսուցանվում են հայոց լեզու և կրոնի պատմություն (հայ ժողովրդի պատմության դասավանդումն արգելված է)։ Թուրքերենի, Թուրքիայի պատմության և աշխարհագրության ուսուցիչները պարտադիր թուրքեր են։
Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում։ Թուրքիայում առաջին թատրոնի հիմնադիրը Հակոբ Վարդովյանն է, օպերայի և օպերետի ստեղծողը՝ Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախմբի ղեկավարը՝ Գրիգոր Սինանյանը։ Երկար տարիներ արքունի ճարտարապետության գլխավոր դեմքերից են եղել Պալյան ընտանիքի ներկայացուցիչները, Գ. և Կ. Օտյանները, Հ. Սերվերյանը, սուլթանների պալատական նկարիչները՝ Մանասե ընտանիքի անդամները (թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները), լուսանկարչության սկզբնավորողն էր Աբդուլլահների հայ ընտանիքը։ Քանդակագործ Երվանդ Ոսկանը համարվում է Թուրքիայում քանդակագործության արվեստի հիմնադիրը։
Թուրքիայում են ապրել և ստեղծագործել հայ գրականության բազմաթիվ նշանավոր դեմքեր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը, Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ. նրանցից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան։ Թուրքիայում առաջին հայալեզու պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832 թվականին։ Ներկայումս հրատարակվում են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Սուրբ Փրկիչ», «Լրաբեր», «Ակոս» և այլ պարբերականներ։ Թուրքիան մերժում է հայերի ցեղասպանության փաստը, սակայն արդեն այն ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից։
Համաձայն Ipsos-ի[257], 2016 թվականի տվյալներով իսլամը եղել է Թուրքիայի խոշորագույն կրոնը, որի հետևորդ են բնակչության 82 %-ը։ Բնակչության 13 %-ը չի հարում որևէ կրոնական հոսանքի, իսկ 2 %-ը քրիստոնյաներ են։
Իսլամիստական կուսակցությունների ստեղծման պահից սկսած կրոնի ունեցած դերը հանրային կյանքում երկարատև քննարկումների պատճառ է դարձել[260]։ Մի քանի տասնամյակ, հիջաբի կրումը դպրոցներում և կառավարական հաստատություններում արգելված է եղել, որովհետև այն դիտարկվել է որպես քաղաքական իսլամի սիմվոլ։ Այդուհանդերձ, համալսարաններում հիջաբի կրման արգելքը հանվել է 2011 թվականին, իսկ 2013 թվականին այն թույլատրվել է նաև կառավարական հաստատություններում[261], իսկ դպրոցներում՝ 2014 թվականին[262]։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով 2017 թվականին հիջաբի կրման արգելքը հանվել է նաև զինված ուժերից[263]։ Թայիփ Էրդողանի կառավարությունը և ԱԶԿ-ն ձևավորել են «կրթության իսլամացման» քաղաքական հստակ օրակարգ, որի նպատակը «հոգևոր սերնդի դաստիարակության ապահովումն էր ընդդեմ աշխարհիկ դիմադրության»[264][265]։ Արդյունքում, դպրոցներում աշխատանքից ազատվեցին Թուրքիայի որևէ կրոնին չպատկանող քաղաքացիները[266]։
Թուրքիայում մարդկանց կրոնական հավատալիքների պետական հստակ վիճակագրություն գոյություն չունի, ոչ էլ առկա է մարդահամարի մեջ։ Համաձայն կառավարության, բնակչության 99.8 %-ը իսլամադավան են[268][269]։ Աղբյուրներից մեկի համաձայն բնակչության, միայն, 96.4 %-ն է իսլամադավան[270], իսկ մեկ այլ աղբյուրում նշված է 82 %[257]։ Թուրքերը սուննի իսլամի հետևորդներ են։ Ամենատարածված աղանդը Հանաֆիական մազհաբն է։ Երկրում բնակվում են նաև սուֆի մուսուլմաններ[271]։ Իսլամի որևէ ճյուղին չպատկանող մուսուլմանների թիվը կազմում է բնակչության 2[272]- 14 %-ը[257]։
Իսլամական կրոնական բարձրագույն մարմինը համարվում է Կրոնական գործերի վարչությունը (թուրքերեն՝ Diyanet İşleri Başkanlığı): Այն կազմակերպում է իրավունքի Հանաֆի դպրոցի աշխատանքները և պատասխանատվություն կրում երկրում գործող 80 000 մզկիթների գործունեության կազմակերպման և տեղական ու համայնքային իմամների կադրային ապահովման գործընթացը կազմակերպելու համար[273]։ Շատերը պնդում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԶԿ-ի իսլամիստական կառավարության կառավարման ժամանակ Կրոնական գործերի վարչության հին գործառույթներին, որոնց միջոցով մարմինը կարգավորում թուրքական իսլամի կրոնական հատվածը, ավելացան նորերը և փաստացի կառույցը կառավարում է երկրի կրոնական կյանքը[274]։ Ներկայումս, Կրոնական վարչությունը այնքան է հզորացել, որ նպաստում է պահպանողական իսլամի (հանաֆի իսլամ) տարածմանը Թուրքիայի ներսում։ Վարչության նպատակներից մեկը ֆեթվայի տարածումն է, որը արգելում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են շանը տանը կերակրելը, Արևմտյան ամանորի տոնակատարությունները, խաղարկությունների անցկացումը և դաջվածքների դաջումը[275]
, ինչպես նաև խրախուսում էր «թուրքական իսլամի» մոդելի տարածումը աշխարհում[274][276]։
Ակադեմիկոսների կարծիքով Թուրքիայում ալևիների թիվը հասնում է 15-20 միլիոնի, մինչդեռ Ալևի-Բեքթաշի ֆեդերացիայի պնդմամբ ալևիների թիվը հասնում է 25 միլիոնի[277][278]։ Aksiyon ամսագրի տվյալներով, շիատասներկուականներ (բացի ալևիներից) թիվը կազմում է 3 միլիոն (Թուրքիայի բնակչության 4.2 %-ը)[279]։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱԶԿ-ի սուննի իսլամիստական կառավարության ժամանակ ալևի փոքրամասնության նկատմամբ սկսել են իրականացվել բռնաճնշումներ, որի արդյունքում էլ մեծացել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը[280][281][282]։
Համաձայն «WIN-Gallup-ի կրոնականության և աթեիզմի գլոբալ ինդեքսի»[283] Թուրքիայում գործում են ամենաշատ թվաքանակով իսլամական աղանդներն աշխարհում, որոնց հարում են իսլամադավան բնակչության 73 %-ը։ Համաձայն PEW համաշխարհային ուսումնասիրության, Թուրքիայի մուսուլման բնակչության միայն 15 %-ն է, որ օրական հինգ անգամ աղոթում է տանը կամ մզկիթում[284]։ PEW մեկ այլ զեկույցի համաձայն, թուրքերի միայն 7-13 %-ն է կարծում, որ կրոնը ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է ազդեցություն ունենա իրավունքի և դատական համակարգի վրա[285]։
Թուրքիայում քրիստոնյաների թիվը հասնում է մինչև 17.5 %-ի (ոչ իսլամադավան բնակչության թիվը հասնում է 19 %-ի)։ Այսինքն, ոչ իսլամադավանները Թուրքիայում կազմում են 16 միլիոն։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1914 թվականին (բնակչության 25 %-ը), իսկ 1927 թվականին՝ 2.5 %[292]: Պատճառը Օսմանյան կայսրությունում և Հանրապետական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններն են, որոնք մեծ ազդեցություն են ունեցել երկրի ժողովրդագրական պատկերի վրա, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանությունը, Հույն-թուրքական բնակչության փոխանակությունը[293], ինչպես նաև քրիստոնյաների արտագաղթը, որը սկսվել էր 19-րդ դարի վերջին և շարունակվել 20-րդ դարի առաջին քառորդին[294]։ 1942 թվականին ոչ մուսուլման բնակչության համար սահմանված ունևորության տուրքը, 1948 թվականին դեպի Իսրայել հրեաների զանգվածային արտագաղթը, ինչպես նաև շարունակվող Կիպրոսի հիմնախնդիրը, որի արդյունքում ավելի են սրվել հույն- թուրքական հարաբերությունները (լարվածության գագաթնակետին են հասել 1955 թվականի սեպտեմբերի 6-7), կարևոր իրադարձություններ էին, որոնք պատճառ հանդիսացան Թուրքիայում ոչ մուսուլման բնակչության թվաքանակի կրճատման համար։ Թուրքական պաշտոնական վիճակագրության մեջ տվյալների զանազանությունը մշտապես առկա է եղել։ Պաշտոնական տվյալներով ինչ-որ մի ազգի տոկոսային հարաբերությունը կարող է լինել 7.5 %, սակայն իրական ցուցանիշը լինի 17-25 %։ Այսպես, 1.8 միլիոն հայերը թուրքական պաշտոնական վիճակագրության մեջ նշված է եղել 1.25 միլիոն (Էնվեր փաշան նշում է ցեղասպանության տարիներին Թուրքիայի տարածքից արտաքսվել են 500 000 - 1.1 միլիոն հայ), 2.250 միլիոն հույների փոխարեն նշվել է 1.75 միլիոն (միայն Թրակիայից և Կոստանդնուպոլսից արտաքսվել են 650 000 հույներ, 550 000 պոնտոսցի հույներ, 980 000 անատոլիացի հույներ, 60 000 կապադովկիացի հույներ, 350 000 հույներ էլ կոտորվել են)։ Առաջին համաշխարհային պատերազմի և Բալկանյան I պատերազմի ժամանակ Թուրքիայում բնակվող 375 000 ասորի քրիստոնյաներից 275 000 կոտորվել են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ընդհանուր առմամբ, 16 միլիոնից քրիստոնյաների թիվը հասել է 4.4 միլիոնի։ Ներկայումս, թաքնված հույների թիվը հասնում է 550 000- 900 000-ի։
Այսօր, Թուրքիայում բնակվում են շուրջ 120 000 բացահայտ քրիստոնյաներ, ովքեր կազմում են Թուրքիայի բնակչության 0.2 %-ը[295],, որոնցից 80 000 ուղղափառ քրիստոնյա են, 35,000-ը՝ կաթոլիկ եկեղեցու հետևորդ[296] 18,000՝ անտիոքի հույն եկեղեցու հետևորդ[297], 5,000 հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ։ Քիչ քանակությամբ բնակվում են նաև բողոքականներ[298]։ Ներկայումս, Թուրքիայում գործում են մոտ 236 եկեղեցիներ[299]։
Թուրքիայում հուդայականության պատմությունը հասնում է մինչև ռոմանիոտ հրեաների Անատոլիա գաղթելու ժամանակաշրջանը, ովքեր Անատոլիայում առաջին անգամ հայտնվել են մ.թ.ա. 5-րդ դարում։ Անատոլիայում նրանք կառուցել են սրբատեղիներ, ինչպես օրինակ, Սարդիս սինագոգըԼիդիայում և Պրիենեի սինագոգըՀոնիայում։ Սեֆարդյան հրեաները, ովքեր տեղափոխվել էին Իբերիա թերակղզուց դեպի հարավային Իտալիա, բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրությունում 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի կեսերին։ 1948 թվականից հետո, դեպի Իսրայել տեղի ունեցած արտագաղթի արդյունքում, Թուրքիայում հրեական բնակչության թվաքանակը էականորեն կրճատվել է[300]։ Ներկայումս, Թուրքիայում բնակվում են շուրջ 26 000 հրեաներ, որոնց մեծ մասը սեֆարդներ են[301]։
Ագնոստիցիզմ և աթեիզմ
Համաձայն Եվրոբարոմետրի 2010 թվականի հարցումների, թուրքերի 94 %-ը հավատում են Ալլահին և միայն 1 %-ն է, որ չի հավատում Աստծուն։ Բնակչության 5 %-ը ագնոստիկ է, իսկ 1 %-ն էլ՝ աթեիստ[302]։ Այդուհանդերձ, համաձայն մեկ այլ հարցման, որը կազմակերպել էր KONDA ընկերությունը, երկրում աթեիստների թիվը կազմում է 2.9%[303]: Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կովկասում առաջին աթեիստական կազմակերպությունը՝ Թուրքիայի աթեիզմի ասոցիացիան, հիմնադրվել է 2014 թվականին[304][305]։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2013 թվականին 4.5 միլիոն մարդ Թուրքիայում չեն եղել որևէ կրոնի հետևորդ։ Նույն հետազոտության համաձայն, որևէ կրոնի հետևորդ չհանդիսացող քաղաքացիների 85 %-ը 35 տարեկանից ցածր տարիք ունեն[306]։
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը պատասխանատու է եռամակարդակ դպրոցական կրթական համակարգի համար[308]։ Այն պարտադիր է և տևում է 12 տարի։ Թուրք աշակերտները չորսական տարի սովորում են տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներում[309]։ Թուրքիայի 25-34 տարեկան բնակչության կեսից քիչը ունի, առնվազն, լիարժեք դպրոցական կրթություն։ ՏՀԶԿ անդամ մյուս երկրների համեմատությամբ, Թուրքիայում գրագիտության մակարդակը 80 %-ից անցնում է[310]։ Թուրքիայում հիմնական կրթությունը, ի տարբերություն ՏՀԶԿ անդամ մյուս երկրների, վատորակ է։ Ընդորում, տարբերությունները արտահայտվում են ոչ միայն բարձրագույն, այլև միջնակարգ կրթության համակարգում[311]։ Համաձայն ՏՀԶԿ «Աշակերտների կրթական ձեռքբերումների միջազգային ծրագրի» գնահատման, Թուրքիան անդամ 34 պետությունների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը[309]։ Ավագ դպրոց և համալսարան ընդունվելու համար, համապատասխանաբար, անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական քննությունները։ Որոշ աշակերտներ սկսում են կրկնուսույցների ծառայություններին դիմել 10 տարեկանից սկսած[311]։ 2011 թվականին մեծահասակների շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 94.1 տոկոս։ Գրագետ է տղամարդկանց 97.9 %-ը, իսկ կանանց՝ 90.3 %-ը[312]։
2017 թվականի դրությամբ, Թուրքիայում գործում են 190 համալսարաններ[313]։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար աշակերտները մասնակցում են Ուսանողների ընտրության քննություններին (ÖSYS): 2008 թվականին, Թուրքիայի համալսարաններում ուսանել են, ավելի քան, 600 000 ուսանողներ։ 2007 թվականին բուհ ընդունվելու համար քննություններին մասնակցել է 1 700 000 մարդ[314]:Բացի Անատոլիական, Ստամբուլի և Աթաթուրքի համալսարանների Բաց կրթության ֆակուլտետների, բուհերի ընդունելության վերահսկողությունն իրականացվում է ÖSYS ծառայության միասնական քննությունների միջոցով, որի արդյունքներից ելնելով էլ դիմորդները ընդունվում են այս կամ այն համալսարան[315]։ Համաձայն Թայմս ամսագրի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012-2013 միջազգային վարկանիշի, Թուրքիայի ամենահեղինակավոր համալսարանը համարվում է Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանն է (գտնվում է 201–225 միջակայքում)։ Նրան հաջորդում են Բիլքենթ և Քոչ համալսարանները (երկուսն էլ գտնվում են 226–250 միջակայքում), Ստամբուլի տեխնիկական համալսարանը և Բոսֆորի համալսարանը (276–300 միջակայքում)[316]։ Պետական և մասնավոր բոլոր համալսարանները գտնվում են Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի (YÖK) ենթակայության տակ, որի նախագահին նշանակում է Թուրքիայի նախագահը։ 2016 թվականի հոկտեմբերին 676 գործադիր որոշմամբ ստեղծվել է համակարգ, որի համաձայն նախագահն է ուղղակիորեն նշանակում պետական և մասնավոր բուհերի բոլոր ռեկտորներին[317]։ Թուրքիան Բարձրագույն կրթության եվրոպական տարածաշրջանի անդամ է և ակտիվորեն մասնակցում է Բոլոնյան գործընթացի աշխատանքներին[318]։
2016 թվականին իրականացված «Գիտելիքի հմտություններ» ուսումնասիրության համաձայն, Թուրքիան չափահաս բնակչության գրագիտության ցուցանիշներով ՏՀԶԿ անդամ 33 պետությունների շարքում զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը[319]։
Թուրքիայում առողջապահությունը վերահսկվում է Թուրքիայի առողջպահության նախարարության կենտրոնացված պետական համակարգի կողմից։ 2003 թվականին կառավարությունը ներկայացրեց առողջապահության ոլորտի բարեփոխումների ամբողջական ծրագիր, որի նպատակը հանրային և մասնավոր բժշկական ընկերությունների միջև համամասնության պահպանումն է։ Ծրագրի նպատակներից մեկն էլ հանրային առողջապահության հասանելի և մատչելի դարձնելը՝ հասարակության լայն շերտերի համար։ Թուրքական վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2012 թվականին առողջապահական ոլորտի վրա ծախսվել է 76.3 միլիարդ թուրքական լիրա։ Գումարի 79.6 տոկոսը վճարվել է Սոցիալական անվտանգության ինստիտուտի կողմից, իսկ 15.4 տոկոսը՝ հենց պացիենտների կողմից[321]։ 2012 թվականի տվյալներով, Թուրքիայում գործում են 29, 960 բժշկական հաստատություններ[322] և յուրաքանչյուր բժշկի բաժին է ընկնում 583 մարդ[323] and 2.65 beds per 1000 people.[322]:
2015 թվականին, տղամարդկանց մոտ կյանքի միջին տևողությունը եղել է 72.6 տարի, իսկ կանանց մոտ կյանքի միջին տևողությունը կազմել է 75.8 տարի[324]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Թուրքիայում ծնելիությունը 1000 բնակչի թվաքանակով կազմում է 16, 33[325], իսկ մահացությունը՝ 5, 88 մարդ[325] (2015)։ Մահացության հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն են։
Թուրքիան ունի խայտաբղետ, շատ հաճախ միմյանց խիստ հակասական մշակույթ։ Թուրքական մշակույթը հանդիսանում է թյուրքական, անատոլիական և օսմանյան մշակույթների խառնուրդ։ Վերջինս, իր հերթին կազմված է հունա-հռոմեական, իսլամական և արևմտյան արժեքների և ավանդույթների ամբողջություն։ Ժամանակակից թուրքական մշակույթում գերակշիռ է հետթանզիմաթյան ժամանակաշրջանի մշակույթը, որի ժամանակ սկսվեց Օսմանյան կայսրության արևմտականացումը։ Չնայած որ գործող իշխանությունները ակտիվորեն քարոզում են իսլամիզմը և իսլամական արժեքները, Արևմտյան Թուրքիայի բնակչության գերակշիռ մասը եվրոպական արժեքների և ավանդույթների կրողներ են։ Թուրքական մշակույթի բազմաբևեռ լինելը պայմանավորված է կայսրության տարածքում բնակվող ժողովուրդների մշակույթների բազմազանությամբ, որոնց մեծ մասը եղել են մուսուլմաններ։ Այդուհանդերձ, ժամանակակից Թուրքիայի մշակույթի վրա, հատկապես ճարտարապետության և գրականության վրա, մեծ ազդեցություն են ունեցել քրիստոնեական երկրների ճարտարապետությունը և գրականությունը[327][328]։ Թուրքական ժամանակակից մշակույթը ձգտում է դառնալ արևմտյան ժամանակակից մշակույթի մի մաս, չնայած որ իր վրա կրում է պատմական և կրոնական արժեքների ազդեցությունը[327]։
Թուրքական կերպարվեստը, որն իր վրա արդեն իսկ կրում էր արևմտյան ազդեցությունը, սկսել է ակտիվորեն զարգանալ 19-րդ դարի կեսերին։ Նկարչության առաջին դասերը կազմակերպվել են 1793 թվականին Ստամբուլի տեխնիկական համալսարանի տեղում (այն ժամանակ կոչվել է Ռազմական ինժեներիայի կայսերական դպրոց)՝ հիմնականում տեխնիկական նպատակներով[329]։ 19-րդ դարի երկրորդ կեսին, արևմտյան մշակույթից թուրքական մշակույթ է փոխանցվել կերպարվեստի մարդակենտրոն ոճը։ Այն առավել շատ արտահայտվել է Օսման Համդի Բեյի պատկերներում։ Իմպրեսիոնիզմը, ի տարբերություն արվեստի մյուս ուղղությունների, թուրքական կերպարվեստում հայտնվել են ավելի ուշ՝ Հալիլ Փաշայի կտավներում։ Երիտասարդ թուրք նկարիչները, ովքեր 1926 թվականին ուղարկվել էին Եվրոպա, հետ էին վերադարձել ֆովիզմի, կուբիզմի և անգամ էքսպրեսիոնիզմի ազդեցության տակ։ Վերջիններս ներկայումս շարունակում են տարածված լինել Եվրոպայում։ Ավելի ուշ "D խումբը", որին հարում էին Աբիդին Դինոն, Ջեմալ Թոլլուն, Ֆիքրեթ Մուալլան, Ֆահրոնիսա Զեյդը, Բեդրի Ռահմի Էյուբօղլուն, Ադնան Չոքերը և Բուրհան Դողանչայը, Թուրքիայում տարածել են արվեստի այնպիսի ուղղություններ, որոնք արդեն մի քանի տասնամյակ այլևս տարածված չէին Եվրոպայում։ Թուրքական կերպարվեստի մյուս հոսանքներից են «Նորեկների խումբը» (թուրքերեն՝ Yeniler Grubu), որոնք առավել հայտնի էին 1930-ականներին, «10-ի խումբը» (թուրքերեն՝ On'lar Grub), ովքեր առավել հայտնի էին 1940-ականներին, «Նոր ճյուղ խումբը» (թուրքերեն՝ Yeni Dal Grubu), ովքեր հայտնի էին 1950-ականներին և «Սև գրչի խումբը» (թուրքերեն՝ Siyah Kalem Grubu), որոնք առավել հայտնի էին 1960-ականներին[330]։
Կարպետագործությունը ժամանակակից Թուրքիայի տարածքում բավականին տարածված է եղել և կարպետագործության վերաբերյալ առաջին տեղեկությունները թվագրվում են նախաիսլամական ժամանակաշրջանին։ Իր երկարատև պատմության ընթացքում, կարպետագործությունը ներթափանցել է տարածաշրջանի մյուս ժողովուրդների մշակույթների մեջ։ Թուրքական կարպետագործության մեջ բավականին մեծ է բյուզանդական հետքը, որը տարածված է եղել տարածաշրջանում, մինչև Կենտրոնական Ասիայից թյուրքական ցեղերի ներթափանցումը Փոքր Ասիա։ Բացի այդ, թուրքական կարպետագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հայկական, կովկասյան և քրդական կարպետագործական ոճերը, որոնք թուրքական կարպետագործության մեջ ներառել են առանձին ազգերի կարպետներին բնորոշ տարրերը։ Իսլամի ընդունումը և իսլամական արվեստի զարգացումը նույնպես մեծ ազդեցություն են ունեցել թուրքական կարպետների դիզայնի վրա։ Նրա դիզայնի պատմությունը, մոտիվները և նախշերը արտահայտում են Փոքր Ասիայի քաղաքական և էթնիկ պատմության բազմազանությունը։ Այդուհանդերձ, գիտական ուսումնասիրությունները դեռևս չեն կարողացել բացատրել էթնիկական, տարածաշրջանային և գյուղական որոշակի նախշերի ծագումնաբանությունը[332]։
Թուրքական մանրանկարչությունը արվեստի ձև է, որն իր վրա մեծապես կրել է ոչ միայն պարսկական մանրանկարչության ազդեցությունը, այլև չինական գեղարվեստական ներազդեցությունը։ Թաշվիր կամ նախիշ (համարժեք է հայերեն նախշ բառին) բառերով օսմանյան թուրքերենում մեկնաբանվել է մանրանկարչության արվեստը։ Հաստատությունները, որտեղ աշխատում էին մանրանկարիչները կոչվում էին Նախաշանես[333]։ Մանրանկարչական կտավները սովորաբար չէին ստորագրվում, հենց միայն այն պատճառով, որ մերժվում էր ինդիվիդուալիզմը։ Բացի այդ, պատկերները ամբողջությամբ չէին ստեղծվում միայն մեկ մարդու կողմից։ Գլխավոր մանրանկարիչը ձևավորում էր ընդհանուր տեսարանը, իսկ նրա աշակերտները սև կամ գունավոր թանաքով նկարում էին ուրվագծերը (որոնք կոչվում էին թահրիր), այնուհետև նկարում մանրանկարը՝ առանց ստեղծելու երրորդ գծի պատրանք։ Գլխավոր մանրանկարչի, հաճախ նաև գրչի, անվանումները որոշ մանրանկարների վրա, այդուհանդերձ, գրվել են։ Թուրքական մանրանկարչության մոտիվները էականորեն տարբերվել են եվրոպական վերածննդի ժամանակ ընդունված ավանդույթներից, և միևնույն նկարիչ մեջ կարող էին պատկերված լինել ժամանակագրական և պատմական տարբեր իրադարձություններ։ Մանրանկարները նկարվում էին առանձին գրքերի բովանդակությանը համապատասխան և ներառվում այդ գրքերում։ Այդ պատկերները ավելի շատ ծառայում էին որպես առանձին ձեռագրերի նկարազարդումներ, այլ ոչ թե արվեստի առանձին գործեր[334]։
Թուրքական մարմարազարդման տեխնիկայի առաջին նմուշները, թերևս, օգտագործվել են բանաստեղծ Արիֆիի «Հալնամե» աշխատությունում։ Ձեռագրի տեքստը ներկայացված է առանձին թղթի վրա։ Վերջինիս ձևավորումն ավարտվել է 1540 թվականին ծաղկող Մեհմեդ բին Գազանֆերի կողմից։ Ձեռագիրն ունի մարմարե և թղթե եզրագծեր։ Մեկ այլ վարպես-ծաղկող, որի անունն է Շեբեք, հիշատակվում է վաղ շրջանի Օսմանյան ձեռագրերում` «Թերթիբ ի Ռիսալե ի Էբրիում»։ Վերջինս, թվագրվում է 1615 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակաշրջանին։ Տեքստում առկա մի քանի բաղադրատոմսեր (հնարքներ) վերագրվում են այս վարպետին։ 18-րդ դարի մեկ այլ հայտնի վարպետ՝ Հաթիփ Մեհմեդ էֆենդի անվամբ (մահացել է 1773 թվականին), համարվում է ձեռագրերում ծաղկարվեստի մոտիվների և դիզայնի զարգացնողներից մեկն է։ Թուրքական մարմարազարդման տեխնիկայի վրա մեծ ազդեցություն են ունեցել հնդկական մարմարազարդման տեխնիկական և նրան բնորոշ մոտիվները։ Այդուհանդերձ, Թուրքիայում այսօր մարմարե մոտիվները կոչվում են «Հաթիփի»[335]։
Թուրքական գրականությունը մշակութային ազդեցությունների խառնուրդ է։ Մի կողմից լինելով Օսմանյան կայսրության և իսլամական աշխարհի ժառանգորդ, իսկ մյուս կողմից հարևան լինելով եվրոպական արժեքների և ազդեցության կրող, ժամանակակից թուրքական երաժշտությունը և գրականությունը կրում են այդ մշակույթների ուղղակի ազդեցությունը[337]։ Թուրքական գրականության վրա մեծ ազդեցություն են ունեցել պարսկական և արաբական գրականությունները, որոնց ազդեցությունը ավելի մեծ է եղել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում։ Գրավոր գրականության առաջին գործերը ստեղծվել են XIII դարում՝ արաբերենով և պարսկերենով։ Թուրքերենով առաջին բանաստեղծությունները թվագրվում են XIV դարում։ Ժողովրդական բանավոր գրականությանը զուգընթաց մինչև XIX դարում գոյություն Է ունեցել արաբա-պարսկական «արուզ» տաղաչափությամբ պալատական պոեզիա։ Թանզիմաթի բարեփոխումների արդյունքում թուրք հասարակությունը ծանոթացավ արևմտյան գրական ուղղությունների և արժեքների հետ՝ հատկապես վեպերի և պատմվածքների հետ։ Թանզիմաթի ժամանակաշրջանի տարբեր գրողներ ստեղծագործել են միանգամից մի քանի ժանրերում։ Օրինակ, բանաստեղծ Նամըք Քեմալը 1876 թվականին գրել է Արթնացում (օսման.՝ İntibâh) վեպը, այնինչ լրագրող Իբրահիմ Շինասին 1860 թվականին գրել է առաջին թուրքական պիեսը՝ "Բանաստեղծի ամուսնությունը"(թուրքերեն՝ Şair Evlenmesi) մեկ գործողությամբ կատակերգությունը։ Նորավեպի ժանրի հիմնադիրը համարվում է Ահմեդ Միդհատը (1844-1913) Ժամանակակից թուրքական գրականության հիմքերը դրվել են 1896- 1923 թվականների միջակայքում։ Ընդհանուր առմամբ, այս ժամանակաշրջանում գրական երեք հիմնական շարժումներ են եղել։ Առաջինը «Նոր գրականություն» շարժումն էր (օսման.՝ Edebiyat-ı Cedîde), երկրորդը՝ «Ապագայի լուսաբաց» (օսման.՝ Fecr-i Âtî), իսկ երրորդը՝ «Ազգային գրականություն» շարժումը (օսման.՝ Millî Edebiyat): 20-րդ դարում թուրքական գրականության մեջ առաջին արմատական նորամուծությունը իրականացրել է թուրք գրող Նազըմ Հիքմեթը։ Վերջինս թուրքական գրականության մեջ մտցրեց ազատ ոտանավորների ոճը։ Մեկ այլ հեղափոխական նորամուծություն տեղի ունեցավ 1941 թվականին, երբ ի հայտ եկավ «Գարիփ» գրական շարժումը, որի մեջ մտնում էին Օրհան Վելի Քանըքը, Օքթայ Ռիֆաթը և Մելիխ Ջևդեթ Անդայը։ Թուրքիայում մշակութային ազդեցությունների խառնուրդը դրամատիզացված է։ Օրինակ, «տարբեր մշակույթների բախումը և միաձուլումը» արտացոլվում է Օրհան Փամուքի ստեղծագործություններում, ով 2006 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի[338]։
Թուրքական թատրոնի հիմքերը դրվել են հարյուրավոր տարիներ առաջ՝ հնագույն հեթանոսական ծիսակատարությունների ժամանակ։ Պարերը, երգերը և երաժշտությունը, որոնք տարածված էին պատմական Անատոլիայում հազարամյակներ առաջ, դարձան այն տարրերը, որի վրա էլ ձևավորվեց թատերական արվեստը։ Այդ հնագույն ծիսակատարությունները հետագայում դարձան թատերական ներկայացումներ։ 10-րդ դարում իր միախառնվեցին սելջուկյան թուրքերի և Անատոլիայի տեղաբնակների ավանդույթները։ Ձևավորված նոր բազմաշերտ հասարակության մեջ ստեղծվեցին նոր ավանդույթներ և ներկայացումներ։ Թանզիմաթի բարեփոխումների ժամանակաշրջանից հետո, թուրքական թատրոնի կերպարները մոդեռնիզացվեցին և սկսեցին խաղալ եվրոպականացված բեմերում, իսկ դերասանները սկսեցին կրել եվրոպական հագուստներ։ 1908 թվականին Կայսերական երկրորդ սահմանադրության ընդունումից հետո, թատերական գործունեությունը սկսեց էլ ավելի տարածվել։ Թատերական ներկայացումներում պատմական իրադարձություններից զատ, սկսեցին ներկայացվել նաև հասարակությանը հուզող սոցիալական հիմնախնդիրները։ Թատերական կոնսերվատորիան՝ «Դարյուլբեդայի ի Օսմանին» (օսման.՝ Darülbedayi-i Osmani), հիմնադրվել է Ստամբուլում 1914 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, կոնսերվատորիան շարունակեց իր գործունեությունը և դարձավ գրավիչ երիտասարդ սերնդի համար։ Ի հայտ եկան թուրք դրամատուրգներ։ Որոշ դրամատուրգներ ստեղծագործում էին ռոմանտիկ սիրային թեմաներով, մյուսները հետաքրքրված էին սոցիալական խնդիրներով, իսկ որոշ դրամատուրգների էլ գրավիչ էր ազգայնական թեման։ Դրամատուրգների շրջանում քիչ չէին մյուզիքլ գրողները։ Այդ ժամանակ էլ, թուրք կանայք սկսեցին հայտնվել բեմի վրա։ Վերջինս ոլորտի համար հեղափոխական իրադարձություն էր, քանի որ նախկինում թատրոնում խաղում էին միայն այն կանայք, ովքեր Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին։ Այսօր, թատերական ներկայացումներ բեմադրվում են բազմաթիվ մասնավոր թատերական ընկերությունների և պետական բյուջեից սուբսիդավորվող ընկերությունների կողմից, ինչպես օրինակ, թուրքական պետական կամ ազգային թատրոններն են[339]։
Թուրքական երաժշտությունը հիմնականում ներառում է թյուրքական տարրեր։ Այն հանդիսանում է Փոքր Ասիայի ազգային երաժշտության, արաբական, հունական օսմանյան, պարսկական և բալկանյան երաժշտության խառնուրդ։ Ժամանակակից թուրքական երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև եվրոպական և ամերիկյան փոփ երաժշտությունը։ Թուրքիայում ազգային երաժշտության արմատները դրվել են մի քանի հարյուրամյակ առաջ, երբ 11-րդ դարում սելջուկյան թուրքերը ներգաղթեցին Անատոլիա և Պարսկաստան։ Սելջուկյան ժամանակաշրջանի երաժշտության վրա մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն թյուրքական, այլև մինչ-թյուրքական ժամանակաշրջանի երաժշտությունը։ Ժամանակակից թուրքական երաժշտության սկիզբը համարվում է 1930-ական թվականների սկիզբը, երբ երկրում արագ տեմպերով սկսեց շարունակվել արևմտականացումը[340]։
Երկրում էթնիկ փոքրամասնությունների ասիմիլյացիայի արդյունքում Թուրքիայում երաժշտական ոճերը և գործիքները սկսեցին էլ ավելի տարածվել և զարգանալ։ Թուրքիայում ձայնագրվել են թուրքական ազգային երգարվեստի հիմնական ստեղծագործությունները, որոնց մի մասն ունի հունական, հայկական, ալբանական, լեհական և հրեական ծագումնաբանություն[341]։ Ընդունված նվագարաններ են՝ քամանչան, ռեբաբը, ուդը, թամբուրը, զուռնան, դսռին ու դհոլը։ Թուրքական երաժշտության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն՝ հանրագիտակ Դ. Կանտեմիրը (XVII-XVIII դարեր), որի ավանդական ոճով հորինված ստեղծագործությունները մինչև XIX դարի վերջը լայն ժողովրդականություն են վայելել, հայ երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Համբարձում Լիմոնճյանը, որի նոտագրական համակարգը լայնորեն օգտագործել են թուրք երաժիշտները։ Օսմանյան կայսրությունում հայտնի են եղել նաև Տիգրան Չուխաջյանը, ով համարվում է թուրքական օպերետի հիմնադիրը և Կոմիտասը, որի ստեղծագործությունները թուրքական երաժշտության մեջ ժողովրդական հիմքով պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի գոյացման օրինակ են հանդիսացել։
Թուրքական բազմաթիվ քաղաքներ և գյուղեր ունեն վառ երաժշտական տեսարաններ, որոնք արտացոլում են տվյալ տարածաշրջանի պատկերը։ Այդուհանդերձ, նախորդ դարի 70-80-ական թվականներին արևմտյան երաժշտական ուղղությունները, ինչպես օրինակ փոփ երաժշտությունը և կանտոն, իրենց տեղը զիջեցին արաբական ոճի երաժշտությանը։ Փոփը և կանտոն նորից հայտնի դարձան 1990-ականների սկզբին, երբ Թուրքիայի տնտեսությունը և հասարակությունը դարձան բաց։ Թուրքական փոփ երաժշտության թագուհի Սեզեն Աքսուի շնորհիվ փոփը երկրում դարձավ ամենատարածված երաժշտական ուղղություններից մեկը։ Թուրքական փոփի հայտնի ներկայացուցիչներ են Տարկանը և Սերթաբ Էրեները։ 1990-ականների վերջին ի հայտ եկան երաժշտական այլ ուղղություններ ևս, ինչպես օրինակ թուրքական փոփ ռոքը, էլեկտրոնային երաժշտությունը, հիփ-հոփը, ռեփը և պարային երաժշտությունը, ի հակակշիռ փոփ երաժշտությանը և արաբական մեղեդիներին։ Վերջիններս կորցրել էին իրենց նշանակությունը և ստացել առևտրային բնույթ[342]։
Ստամբուլի փոստի կենտրոնական մասնաշենքը (1905-1909) և Անկարայի Զիրաաթ բանկի մասնաճյուղի շենքը Թուրքիայի առաջին ազգային ճարտարապետական շարժման օրինակներից են։ Այս ոճը տարածված էր 20-րդ դարի սկզբնամասում։
Սելջուկյան թուրքերի ճարտարապետությունը Կենտրոնական Ասիայի թյուրքական ճարտարապետությանը, արաբական ճարտարապետությանը, պարսկական ճարտարապետությանը, հայկական ճարտարապետությանը և բյուզանդական ճարտարապետությանը բնորոշ տարրերի և ոճերի խառնուրդ էր։ Սելջուկյան ճարտարապետությունից անցումը օսմանյան ճարտարապետությանը տեսանելի է հատկապես Բուրսայում։ Վերջինս, 1335-1413 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։
1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո, օսմանյան ճարտարապետական ոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել բյուզանդական ճարտարապետական ոճը։ Ստամբուլում գտնվող Թոփքափը ամրոցը օսմանյան ճարտարապետության դասական նմուշներից մեկն է։ Այն մոտ 400 տարի եղել է օսմանյան սուլթանների նստավայր-կեցավայրը[344]։ Հայազգի Միմար Սինանը (1489–1588) օսմանյան ճարտարապետության դասական շրջանի ամենահայտնի ճարտարապետն է։ Նա համարվում է ավելի քան 374 կառույցների ճարտարապետ, որոնք կառուցվել էին 16-րդ դարում՝ Օսմանյան կայսրության տարբեր էյալեթներում (գավառներում)[345]։
Սկսած 18-րդ դարից, թուրքական ճարտարապետության վրա մեծապես ազդել է եվրոպական ճարտարապետական ոճը։ Այդ ազդեցությունը մասնակիորեն երևում է Թանզիմաթի դարաշրջանի ստամբուլյան կառույցներում։ Այդպիսի կառույցներից էին Դոլմաբահչե, Չըրաղան, Ֆերիե, Բեյլերբեյի, Քյուչուքսու, Իհլամուր և Յըլդըզ պալատները, որոնք բոլորը նախագծվել էին Բալյան ընտանիքի անդամների կողմից[346]։ Օսմանյան դարաշրջանի մերձջրյա տները՝ յալըները, որոնք գտնվում են Բոսֆորի ափին, նույնպես հանդիսանում են վերոհիշյալ դարաշրջանի օսմանյան և եվրոպական ճարտարապետական ոճերի միախառնման արդյունք։ Առաջին ազգային ճարտարապետական շարժումը (թուրքերեն՝ Birinci Ulusal Mimarlık Akımı), որը սկսվել էր 20-րդ դարի առաջին կեսին, իր առջև նպատակ էր դրել՝ ստեղծելու նոր ճարտարապետություն, որը հիմնված կլիներ սելջուկյան և օսմանյան ճարտարապետական ոճերի մոտիվների վրա։ Շարժումը կոչվել է նաև Թուրքական նեոդասականություն կամ Ազգային ճարտարապետական վերածնունդ[347]։ Շարժման առաջնորդ ճարտարապետներ են եղել Վեդաթ Թեքը (1873–1942), Միմար Քեմալեդին Բեյը (1870–1927), Արիֆ Հիքմեթ Քոյունօղլուն (1888–1982) և Գուիլիո Մոնգերին (1873–1953)[348]:
Ձախում՝ Ահմեդ փաշայի մերձջրյա առանձնատունը Յենիքյոյում։ Այն համարվում է Բոսֆորի երկու ափերին կառուցված 620 յալըներից մեկը։ Աջում՝ Սաֆրանբոլուի ավանդական տները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայի ժառանգության օբյեկտների ցանկում, համարվում են օսմանյան ճարտարապետության նոր ժամանակաշրջանի նմուշներից մեկը։
Խոհարարը պատրաստում է Դոներ քյաբաբ, որը հայերենում համարժեք է Ղարսի խորովածին։ Երկրորդ նկարում պատկերված է փախլավա, որը տարածված է ոչ միայն թուրքական, այլև հարևան մյուս ժողովուրդների խոհանոցներում։
Թուրքական խոհանոցը աշխարհի ամենահայտնի խոհանոցներից մեկն է։ Խոհանոցը դարձել է բավականին տարածված՝ ի շնորհիվ Օսմանյան կայսրության ազդեցության և,մասնակիորեն, խոշոր զբոսաշրջային արդյունաբերության։ Ժամանակակից թուրքական խոհանոցը օսմանյան խոհանոցի ժառանգորդն է, որն էլ իր հերթին կարելի է բնութագրել որպես Կենտրոնական Ասիայի, Կովկասյան, Միջինարևելյան, Միջերկրածովյան և Բալկանյան խոհանոցների համադրություն[358]։ Գտնվելով Արևելքի և Միջերկրական ծովի միջև, երկրի տեղանքը օգնել է թուրքերին իրենց վերահսկողությունը հաստատել հիմնական առևտրային ճանապարհների վրա, իսկ իդեալական բնության շնորհիվ երկրի տարածքում շատացել են բուսատեսակները և կենդանատեսակաները։ Թուրքական խոհանոցը, որպես այդպիսին, ի հայտ է եկել 1400-ականների կեսերին, երբ դրվեց Օսմանյան կայսրության 600-ամյա կառավարման սկիզբը։ Յոգուրտե աղցանները, ձիթապտղի ձեթի մեջ տապակած ձուկը և լցոնված ու փաթաթված բանջարեղենը դարձել են թուրքերի հիմնական սննդամթերքը։ Կայսրությունը, որը ձգվում էր Ավստրիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, օգտագործում էր իր ցամաքային և ջրային ճանապարհները աշխարհի տարբեր երկրներից ներկրելու արևադարձային պտուղներ։ 16-րդ դարի վերջին օսմանյան դատարանը տնով ապահովեց ավելի քան 1400 խոհարարների և ընդունեց որոշումներ սննդի թարմության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կայսրության անկումից հետո և 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, օտարերկրյա խոհանոցների ուտելիքները, ինչպես օրինակ ֆրանսիական խոհանոցում տարածված հոլանդական սոուսը և արևմտյան արագ սնունդը ներթափանցեցին ժամանակակից թուրքական խոհանոցի մեջ[359]։
Թուրքիայում բավականաչափ տարածված են նաև բասկետբոլը և վոլեյբոլը։ Թուրքիայի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը դարձել է 2010 թվականի Բասկետբոլի աշխարհի առաջնության և Եվրոբասկետ 2001 առաջնության արծաթե մեդալակիր։ Այս երկու մրցաշարերն էլ անց են կացվել Թուրքիայում։ Թուրքիայի բասկետբոլի հավաքականը Միջերկրածովյան խաղերի ամենահաջողակ հավաքականներից մեկն է։ «Անադոլու Էֆես» բասկետբոլային ակումբը դարձել է 1995-96 թվականների Կորաչի գավաթի հաղթող, իսկ 1992-93 թվականներին դարձել է ՖԻԲԱ Եվրոպայի Սապորտայի գավաթի արծաթե, իսկ 2000 և 2001 թվականների Եվրալիգայի և Սուպրոլիգայի բրոնզե մեդալակիր[365][366]։ «Բեշիկթաշ» բասկետբոլային ակումբը դարձել է 2011-12 ՖԻԲԱ-յի Եվրոչելընջի հաղթող[367]։ «Գալաթասարայ» բասկետբոլային ակումբը դարձել է 2015-16 Եվրագավաթի հաղթող, մինչդեռ նույն մրցաշրջանում, «Ֆեներբահչե» տղամարդկանց բասկետբոլային թիմը դարձել է 2015-16 Եվրալիգայի արծաթե մեդալակիր։ «Ֆեներբահչեն» դարձել է նաև 2016-2017 Եվրալիգայի հաղթող։ 2013-2014 թվականների Բասկետբոլի Եվրալիգայի կանանց առաջնության եզրափակիչը տեղի է ունեցել թուրքական երկու թիմերի միջև։ Միմյանց դեմ հանդես են եկել «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» բասկետբոլային ակումբները։ Արդյունքում հաղթել է «Գալաթասարայը»[368]։ Թուրքիայի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը դարձել է Կանանց Եվրաբասկետ 2011-ի արծաթե և Կանանց Եվրաբասկետ 2013-ի բրոնզե մեդալակիր։ Տղամարդկանց ազգային հավաքականի հետ միասին կանանց ազգային հավաքականը Միջերկրածովյան խաղերի ամենահաջողակ թիմերից մեկն է։
Թուրքիայի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականը դարձել է 2015 թվականի Եվրոպական խաղերի ոսկե, 2003 թվականի վոլեյբոլի կանանց եվրոպական առաջնության արծաթե, 2011 թվականի վոլեյբոլի կանանց եվրոպական առաջնության բրոնզե և 2012 թվականին Վոլեյբոլի համաշխարհային գրան պրիի բրոնզե մեդալակիր։ Հավաքականը նվաճել է մի քանի մեդալներ Միջերկրածովյան խաղերի ժամանակ[369]։ Վոլեյբոլի կանանց ակումբները, ինչպես օրինակ «Ֆեներբահչե», «Էջզաջըբաշը» և «Վաքըֆբանկ» վոլեյբոլային ակումբները, դարձել են եվրոպական բազմաթիվ մրցույթների և մեդալների հաղթող։ «Ֆեներբահչե» վոլեյբոլային ակումբը դարձել է 2010 թվականի Վոլեյբոլի կանանց ակումբային առաջնության, ինչպես նաև 2012 թվականի Վոլեյբոլի կանանց չեմպիոնների լիգայի հաղթող։ Ներկայացնելով Եվրոպան՝ որպես 2012-2013 թվականների Վոլեյբոլի կանանց չեմպիոնների լիգայի հաղթող, «Վաքըֆբանկ» վոլեյբոլային ակումբը դարձել է աշխարհի չեպիոն՝ 2013 և 2017 թվականներիին հաղթելով Վոլեյբոլի կանանց աշխարհի ակումբային առաջնությունները[370][371][372]։
Թուրքիայի ազգային սպորտաձևը Գուրեշն է (յուղած մարմնով ըմբշամարտը)՝ սկսած օսմանյան ժամանակաշրջանից[373]։ Սկսած 1346 թվականին ամեն տարի Էդիրնեում անց է կացվում «Քըրքփընար» ըմբշամարտի առաջնությունը, որի մասնակիցները յուղով են պատում իրենց մարմինը։ Վերջինս աշխարհի ամենահին սպորտային մրցությունն է[374]։ Ըմբշամարտի միջազգային ոճերը, որոնց կանոնակարգմամբ զբաղվում է FILA-ն, ինչպես օրինակ ազատ ոճի ըմբշամարտը և հունահռոմեական ըմբշամարտը, նույնպես տարածված են։ Թուրք ըմբշամարտիկները նվաճել են Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմաթիվ մեդալներ ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում[375]։
Հարյուրավոր հեռուստաընկերությունները, հազարավոր տեղական և ազգային ռադիոընկերությունները, մի քանի տասնյակ լրատվական միջոցները, արտադրողական և եկամտաբեր կինոարդյունաբերությունը և արագ զարգացող համացանցը Թուրքիայում ձևավորում են ակտիվ մեդիա արդյունաբերություն[377]։ 2003 թվականին Թուրքիայում լիցենզավորվել են 257 տեղական հեռուստաընկերություններ և 1100 ռադիոընկերություններ։ Որոշ ռադիոհեռուստաընկերություններ գործում են առանց լիցենզիայի։ Լիցենզավորված 16 հեռուստաընկերություններ և 36 ռադիոընկերություններ հասանելի են Թուրքիայի ողջ տարածքում[378]։ Հեռուստալսարանի մի դիտում է պետական TRT հեռուստաընկերությունը և նրա դուստր հեռուստաընկերությունները։ Այդուհանդերձ, հեռուստալսարանի մեծ մասը դիտում է մասնավոր հեռուստաընկերությունները, մասնավորապես Star TV-ն, Kanal D-ն, Show TV-ն, ATV-ն և FOX-ը։ Թուրքական հեռուստաընկերությունները, արբանյակային հեռարձակման և կաբելային համակարգի միջոցով, հասանելի են ողջ աշխարհում[378]։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը կառավարական մարմին է, որը կանոնակարգում է մեդիա դաշտը Թուրքիայում[378]։ Թուրքիայում բավականաչափ զարգացած են ԶԼՄ-ները, չնայած որ քաղաքական նկատառումներից ընդդիմադիր թերթերը սկսել են փակվել։ Ամենահայտնի պարբերականներն են Հուրիեթը, Milliyet-ը, Posta-ն, Sözcü-ն, Sabah-ը և Habertürk-ը[379]։
Չնայած իրավական կարգավորումների, մեդիա ազատությունը Թուրքիայում սկսել է վատանալ 2010-ական թվականներից սկսած։ Իրավիճակն ավելի է վատացել 2016 թվականի հուլիսի հեղաշրջման անհաջող փորձից հետո[384]։ 2017 թվականի դրությամբ, առնվազն 81 լրագրողներ ձերբակալվել են Թուրքիայում։ Թուրքիան լրագրողների դեմ բռնաճնշումներով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Աննախադեպ բռնաճնշումների արդյունքում Թուրքիայում փակվել են առնվազն 100 լրատվամիջոցներ[385]։ Freedom House-ի գնահատմամբ մեդիան Թուրքիայում ոչ ազատ է[93]։ Մեդիայի նկատմամբ վերահսկողությունը Թուրքիայու իրականացվում է նաև առցանց համակարգում, որի արդյունքում 2017 թվականին երկրում արգելափակվեց Վիքիպեդիան[386][387]։
↑Zdanowski, Jerzy (2014). Middle Eastern Societies in the 20th Century. Cambridge Scholars Publishing. էջ 11. ISBN978-1443869591. «The Republic of Turkey lies on two continents. Approximately 97% of it is in Asia, in the geographical regions known as Asia Minor and the Armenian Upland. The remaining 3% of Turkey is in Europe, on the Balkan Peninsula.»
↑ 7,07,1«Turkey». The World Factbook, Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
↑National Geographic Atlas of the World (7th ed.). Washington, D.C.: National Geographic Society. 1999. ISBN0-7922-7528-4. "Europe" (pp. 68–69); "Asia" (pp. 90–91): "A commonly accepted division between Asia and Europe ... is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles."
↑Mehmet Fuat Köprülü&Gary Leiser. The origins of the Ottoman Empire. էջ 33.
↑Schaller, Dominik J.; Zimmerer, Jürgen (2008). «Late Ottoman genocides: the dissolution of the Ottoman Empire and Young Turkish population and extermination policies—introduction». Journal of Genocide Research. 10 (1): 7–14. doi:10.1080/14623520801950820. ISSN1462-3528.
↑Günter Prinzing; Maciej Salamon (1999). Byzanz und Ostmitteleuropa 950–1453: Beiträge zu einer table-ronde des XIX. International Congress of Byzantine Studies, Copenhagen 1996. Otto Harrassowitz Verlag. էջ 46. ISBN978-3-447-04146-1.
↑Öztürk, Özhan (2011). «Pontus: Antik Çağ'dan Günümüze Karadeniz'in Etnik ve Siyasi Tarihi». Ankara: Genesis Yayınları. էջ 364. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. «... Greek term Tourkoi first used for the Khazars in 568 AD. In addition in "De Administrando Imperio" Hungarians call Tourkoi too once known as Sabiroi ...»
↑Hooker, Richard (1999 թ․ հունիսի 6). «Ancient Greece: The Persian Wars». Washington State University, Washington, United States. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 22-ին.
↑«Statistics». milliparklar.gov.tr. Ministry of Forest and Water – General Directorare of Nature Conservation and National Parks. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
↑Üstay, A.H. (1990). Hunting in Turkey. BBA, Istanbul.
↑Çarkoğlu, Ali (2004). Religion and Politics in Turkey. Routledge, UK. ISBN0-415-34831-5.
↑Turkish Directorate General of Press and Information (2001 թ․ հոկտեմբերի 17). «Turkish Constitution». Turkish Prime Minister's Office. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 16-ին.
↑Turkish Directorate General of Press and Information (2004 թ․ օգոստոսի 24). «Political Structure of Turkey». Turkish Prime Minister's Office. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 14-ին.
↑ 76,076,176,2Kate Fleet; Suraiya Faroqhi; Reşat Kasaba (2008 թ․ ապրիլի 17). The Cambridge History of Turkey. Cambridge University Press. էջեր 357–358. ISBN978-0-521-62096-3.
↑Murinson, Alexander (2009 թ․ դեկտեմբեր). Turkey's Entente with Israel and Azerbaijan: State Identity and Security in the Middle East and Caucasus (Routledge Studies in Middle Eastern Politics). Routledge. էջ 119. ISBN0-415-77892-1.
↑Arsu, Sebnem (2009 թ․ օգոստոսի 31). «Turkey and Armenia to Establish Diplomatic Ties». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1–ին-ին. «Turkey and Armenia, whose century of hostilities constitutes one of the world's most enduring and acrimonious international rivalries, have agreed to establish diplomatic relations, the two countries announced Monday.»
↑United Nations High Commissioner for Refugees (UNHCR), Directorate for Movements of Persons, Migration and Consular Affairs – Asylum and Migration Division (2001 թ․ հուլիս). «Turkey/Military service»(PDF). UNHCR. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2006 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑«Enter the EU Battle Groups»(PDF). Chaillot Paper no.97. European Union Institute for Security Studies. 2007 թ․ փետրվար. էջ 88. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
↑Turkish Statistical Institute (2006 թ․ փետրվարի 27). «The result of Income Distribution». Turkish Statistical Institute. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 11-ին.
↑«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
↑«Yol Ağı Bilgileri». Karayolları Genel Müdürlüğü. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
↑Bekdil, Burak Ege (2013 թ․ դեկտեմբերի 12). «Turkey Spends Big on Innovation». Defense News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
↑«Caferi İmamlar» (Turkish). Aksiyon.com.tr. 2004 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Home of the Assumption: Reconstructing Mary's Life in Ephesus by V. Antony John Alaharasan 2006 1-929039-38-7 page 38
↑William G. Rusch (2013). The Witness of Bartholomew I, Ecumenical Patriarch. Wm. B. Eerdmans Publishing. էջ 31. ISBN978-0-8028-6717-9. «Constantinople has been the seat of an archiepiscopal see since the fourth century; its ruling hierarch has had the title of"Ecumenical Patriarch" ...»
↑Erwin Fahlbusch; Geoffrey William Bromiley (2001). The Encyclopedia of Christianity. Wm. B. Eerdmans Publishing. էջ 40. ISBN978-90-04-11695-5. «The Ecumenical Patriarchate of Constantinople is the ranking church within the communion of ... Between the 4th and 15th centuries, the activities of the patriarchate took place within the context of an empire that not only was ...»
↑The Oxford Dictionary of the Christian Church, s.v. patriarch (ecclesiastical), also calls it "a title dating from the 6th century, for the bishops of the five great sees of Christendom". And Merriam-Webster's Encyclopedia of World Religions says: "Five patriarchates, collectively called the pentarchy, were the first to be recognized by the legislation of the emperor Justinian (reigned 527–565)"
↑"Pentarchy". Encyclopædia Britannica. Retrieved February 14, 2010. "The proposed government of universal Christendom by five patriarchal sees under the auspices of a single universal empire. Formulated in the legislation of the emperor Justinian I (527–65), especially in his Novella 131, the theory received formal ecclesiastical sanction at the Council in Trullo (692), which ranked the five sees as Rome, Constantinople, Alexandria, Antioch, and Jerusalem"
↑Chapter The refugees question in Greece (1821–1930) in "Θέματα Νεοελληνικής Ιστορίας", ΟΕΔΒ ("Topics from Modern Greek History"). 8th edition (PDF), Nikolaos Andriotis, 2008
↑«Life, Culture, Religion». Official Tourism Portal of Turkey. 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
↑«Independent». Turkish atheist organisation launches petition calling for babies to no longer be automatically registered as Muslim. The Independent. 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
↑Antoinette Harri; Allison Ohta (1999). 10th International Congress of Turkish Art. Fondation Max Van Berchem. ISBN978-2-05-101763-3. «The first military training institutions were the Imperial Army Engineering School (Mühendishane-i Berr-i Hümâyun, 1793) and the Imperial School of Military Sciences (Mekteb-i Ulûm-ı Harbiye-i Şahane, 1834). Both schools taught painting to enable cadets to produce topographic layouts and technical drawings to illustrate landscapes ...»
↑Erdmann, Kurt (166). Siebenhundert Jahre Orientteppich (1st ed.). Herford: Bussesche Verlagshandlung. էջ 149.
↑Brueggemann, Werner; Boehmer, Harald (1982). Teppiche der Bauern und Nomaden in Anatolien = Carpets of the Peasants and Nomads in Anatolia (1st ed.). Munich: Verlag Kunst und Antiquitäten. էջեր 34–39. ISBN3-921 811-20-1.
Ջոն Կիրակոսյան «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», գիրք I, Երևան, 1982։
Ջոն Կիրակոսյան «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ», գիրք II, Երևան, 1983։
Ռուբեն Սահակյան «Թուրք–Ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ.», Երևան, 1970։
Ռուբեն Սաֆրաստյան, Ռուբեն Մելքոնյան, Արթուր Դումանյան, Վահան Տեր–Մաթևոսյան, Հակոբ Չաքրյան, Անուշ Հովհաննիսյան «Թուրքիայի հանրապետության պատմություն (ԲՈՒՀ–ական դասագիրք)», Երևան, 2014, 396 էջ։
Ռուբեն Սաֆրաստյան «Օսմանյան կայսրություն. Ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը (1876–1920 թթ.)», Երևան, 2009, 248 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 252)։
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում, 2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից։ 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։ 5 Ճանաչել է Թուրքիան։ 6 Չճանաչված պետություն
Winter sports resort in Austria This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Obertauern – news · newspapers · books · scholar · JSTOR (December 2011) (Learn how and when to remove this template message) class=notpageimage| Location of Obertauern in Austria Obertauern ski area Obertauern is a tourist desti...
У Вікіпедії є статті про інших людей із прізвищем Чубаров. Артем Чубаров Майкл Пека ліворуч, Чубаров праворуч Народився 13 грудня 1979(1979-12-13) (43 роки)Нижній Новгород, СРСР Зріст 185 см Вага 93 кг Позиція центральний нападник Кидок лівий Проф. клуби «Торпедо» (Нижній Новгород)«Дин
ألما مارتينيز معلومات شخصية الميلاد 22 سبتمبر 1981 (42 سنة) الطول 165 سنتيمتر[1] مركز اللعب مُهَاجِمَة الجنسية المكسيك الولايات المتحدة المدرسة الأم ثانوية سانتا باربارا [لغات أخرى] المواقع مُعرِّف الاتحاد الدولي لكرة القدم 210922 تعديل مصدري - تعد�...
هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (نوفمبر 2018) تيم ماكمولان معلومات شخصية الميلاد سنة 1963 (العمر 59–60 سنة) لندن مواطنة المملكة المتحدة الحياة العملية المدرسة الأم الأكاديمية الملكية للفنون الم
Beras penggemar untuk band idola EXO. Beras penggemar (Hangul: 쌀 기부; Hanja: 쌀寄附; RR: ssal gibu), biasanya adalah tumpukan kantong beras yang dihiasi dengan pita dan foto, merupakan hadiah dari penggemar K-pop kepada artis favorit mereka. Jumlah beras yang disumbangkan dapat bervariasi antara beberapa kilogram dan beberapa ton.[1][2] Beras ini biasanya disumbangkan untuk amal dari pilihan sang idol. Sejarah Contoh pertama dari bera...
Device worn over a diaper This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article's tone or style may not reflect the encyclopedic tone used on Wikipedia. See Wikipedia's guide to writing better articles for suggestions. (February 2009) (Learn how and when to remove this template message) This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to ...
لمعانٍ أخرى، طالع جو (توضيح). يفتقر محتوى هذه المقالة إلى الاستشهاد بمصادر. فضلاً، ساهم في تطوير هذه المقالة من خلال إضافة مصادر موثوق بها. أي معلومات غير موثقة يمكن التشكيك بها وإزالتها. (فبراير 2016) جو (باليابانية: 杖) ، jō، أو عصا متوسطة هو سلاح تقليدي ياباني من الخشب، يب
Philippine Daily InquirerTipeSurat kabar harianFormatLembar lebarPemilikPhilippine Daily Inquirer, Inc.PendiriEugenia D. ApostolPenerbitRaul C. PangalananPresidenAlexandra Rufino Prieto-RomualdezRedaksiJose Ma. D. NolascoRedaksi beritaArtemio T. Engracia Jr.Redaksi opiniRosario R. GarcellanoRedaksi olahragaTeddyvic S. Melendres / Francis T.J. OchoaDidirikan9 Desember 1985Pandangan politikKiri tengahBahasaInggrisPusat1098 Chino Roces Ave. cor Yague and Mascardo Sts. 1204, Makati, Metro Manila,...
Coordenadas: 28° 21' 41 N 82° 11' 36 O Dade City Localidade dos Estados Unidos Palácio da Justiça do condado de Pasco. Dade City Localização de Dade City na Flórida Dade City Localização de Dade City nos Estados Unidos Dados gerais Incorporado em 1889 (134 anos)[1] Prefeito Camille Hernandez[1] Localização 28° 21' 41 N 82° 11' 36 O Condado Pasco Estado Flórida Tipo de localidade Cidade Fuso horário -5/-4 Características geográfic...
Hazor beralih ke halaman ini. Untuk kegunaan lain, lihat Hazor (disambiguasi). Koordinat: 33°01′06″N 35°34′09″E / 33.018236°N 35.569053°E / 33.018236; 35.569053 Tel Hazorתל חצורHouse of Pillars (Rumah Pilar-pilar) di HazorLokasi di IsraelLokasiTell el-Qedah, IsraelWilayahUpper GalileeKoordinat33°1′0″N 35°34′1″E / 33.01667°N 35.56694°E / 33.01667; 35.56694Koordinat: 33°1′0″N 35°34′1″E / 33.0...
لمعانٍ أخرى، طالع استجواب (توضيح). غرفة استجواب في مركز الشرطة في سويسرا. الاستجواب هو أسلوب مقابلة يجري على النحو الذي يشيع استخدامه من قبل الموظفين المُكلفين بإنفاذ القانون، والعسكريين، ووكالات الاستخبارات بهدف الحصول على معلومات مفيدة مُتعلقة بالقضية ذات الشأن.&...
Japanese-bred Thoroughbred racehorse Blast OnepieceBlast Onepiece in March 2018SireHarbingerGrandsireDansiliDamTsurumaru OnepieceDamsireKing KamehamehaSexStallionFoaled2 April 2015[1]CountryJapanColourBayBreederNorthern FarmOwnerSilk Racing Co LtdTrainerMasahiro OtakeRecord16: 7-0-0Earnings¥572,356,000Major winsMainichi Hai (2018)Niigata Kinen (2018)Arima Kinen (2018)Sapporo Kinen (2019)American Jockey Club Cup (2020)AwardsJRA Award for Best Three-Year-Old Colt (2018) Blast Onepiece,...
Wappen derer von Schönforst Das Adelsgeschlecht Schönforst ist aus dem Geschlecht der Herren von Schönau hervorgegangen und hatte seinen Stammsitz auf der Burg Schönforst im heutigen Aachener Stadtteil Forst. Die Mitglieder gelangten unter anderem durch Wollhandel und Geldgeschäfte zu einem großen Vermögen und galten als einflussreiche Persönlichkeiten der damaligen Zeit. Inhaltsverzeichnis 1 Wappen 2 Geschichte 3 Weblinks 4 Literatur Wappen Das Stammwappen zeigt in Silber neun (3:3:2...
Public university in Beijing, China University of Science and Technology Beijing北京科技大学 (Chinese)Former namesBeijing Steel and Iron Institute (北京钢铁学院)Motto求实鼎新Motto in EnglishSeeking Truth and Endorsing InnovationTypePublicEstablished1952; 71 years ago (1952)PresidentZhang Xinxin (张欣欣)Undergraduates13,293 (2008)[1]Postgraduates8,278 (2008)[1]LocationBeijing, ChinaCampusUrban 557,858 square meters[2]Nickna...
Emden–Pewsum–GreetsielServiceRoute numberex 223cTechnicalLine length22.8 kmTrack gauge1,000 mm Route map Legend 0.0 Emden West today Emden Hbf 5.4 Hinte 7.7 Groß-Midlum 9.3 Freepsum 9.6 Pewsum 12.4 Groothusen 14.2 Manslagt 20.0 Pilsum 22.8 Greetsiel Formerly station building of the closed Greetsiel station in 2009 The Emden-Pewsum-Greetsiel light railway (German: Kreisbahn Emden-Pewsum-Greetsiel) was originally a private railway operated by the district of Emden in East Frisia in N...
1941 novel by Gypsy Rose Lee The G-String Murders First editionAuthorGypsy Rose Lee or possibly ghost-written by Craig Rice (authorship in dispute)CountryUnited StatesLanguageEnglishGenreMystery, Detective NovelPublisherSimon & SchusterPublication date1941Media typePrint (Hardback & Paperback) The G-String Murders is a 1941 detective novel written by American burlesque performer Gypsy Rose Lee. There have been claims made that the novel was written by mystery writer Craig Rice,...
1997 American filmLittle BigfootFilm posterDirected byArt CamachoScreenplay byRichard Preston Jr.Story byScott McAboyProduced by Don Stroud Richard Pepin Starring Ross Malinger P.J. Soles Kenneth Tigar Kelly Packard Don Stroud CinematographyKen BlakeyEdited byChris WorlandMusic byLouis FebreProductioncompanyPM Entertainment GroupDistributed byRepublic Pictures Home VideoRelease date June 17, 1997 (1997-06-17) Running time96 minutesCountryUnited StatesLanguageEnglish Little Bigf...
Gas air mata digunakan di Prancis tahun 2007 Tabung gas air mata meledak di udara di Yunani Gas air mata, gas pemedih mata, atau gas pemerih mata, juga dikenal sebagai bahan lakrimator atau lakrimator (dari bahasa Latin lacrima, berarti air mata) adalah senjata kimia yang merangsang saraf kelenjar air mata di mata untuk mengeluarkan air mata. Selain itu, gas ini dapat menyebabkan nyeri parah pada mata dan pernapasan, iritasi kulit, perdarahan, dan kebutaan. Lakrimator yang umum, baik...