Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Հրեաներ

Հրեաներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Ֆրանսիա Ֆրանսիա
Կանադա Կանադա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ռուսաստան Ռուսաստան
Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ուկրաինա Ուկրաինա
Բրազիլիա Բրազիլիա
Ավստրալիա Ավստրալիա
Հունգարիա Հունգարիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բելառուս Բելառուս
Մեքսիկա Մեքսիկա
Բելգիա Բելգիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Իտալիա Իտալիա
Եթովպիա Եթովպիա
Իրան Իրան
Չիլի Չիլի
Ուրուգվայ Ուրուգվայ
Շվեդիա Շվեդիա
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
Իսպանիա Իսպանիա
Լատվիա Լատվիա
Ավստրիա Ավստրիա
Վրաստան Վրաստան
Դանիա Դանիա
Հայաստան Հայաստան
Էստոնիա Էստոնիա
Լեզու(ներ)
Եբրայերեն
Հավատք(ներ)
Հուդայականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ասորիներ - Արաբներ - Հայեր

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն[1], որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը Յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաների խմբեր

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբրայերեն՝ סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբրայերեն՝ שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008 թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Հրեաների էթնիկ խմբեր

Հիմնական հոդված` հրեաների էթնիկ խմբերը։
Հրեաների հիմնական էթնիկ խումբը կազմում են աշքենազները (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, մասնավորապես ողջ Ռուսաստանի հրեաները) և սեֆարդները (սկզբում Իսպանիայի ու Պորտուգալիայի, այնուհետև ողջ Միջերկրածովյան տարածաշրջանով ցրված հրեաները)։ Մյուս էթնիկ խմբերն են՝ լախլուխները, պարսկական և բուխարյան հրեաները, վրացական հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները, ռոմանիոտները, իտալացի, ֆալաշ և այլ հրեաներ։ Հրեաների տարբեր խմբերի և այլ ժողովուրդների գենոտիպերի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հրեաների հիմնական խմբերը ավելի մոտ են իրար, քան հարևան ժողովուրդներին։ Սա հակասում է այն փաստերին, որ հրեաները միավորվում են միայն մշակութային, այլ ոչ էթնիկ ծագմամբ[2] [3] [4]:[br] Հեղափոխությունից հետո Ռուսաստանի մարդահամարի անցկացման արդյունքները նշեցին հետևյալը. մինչև 30-ական թվականները հրեաների մեջ չկային այնպիսիք, որ ճընդունեին իրենց հրեա լինելու փաստը (շուրջ 20 %)[5]։ Ավելի ուշ, ԽՍՀՄ-ում հրեաների մեծամասնությունը, որը էական չի համարում իրենց [ազգային պատկաբնելությունը], շարունակեց աճել `մինչև 1980-ականների սկիզբը։

Անհամեմատ մեծ հրեաբնակ երկրների տվյալներն աշխարհում
№ Երկրներ Երկրներ Հրեաներ % երկրում % բոլոր հրեաներից թիվ
1 ԱՄՆ (2009) 6544,000 2,1 % 42,89%
2 Իսրայել (2010) 5800,000 75,5 % 38,02%
3 Ֆրանսիա 606,000 1,0 % 3,97%
4 Կանադա 393,660 1,2 % 2,58%
5 Մեծ Բրիտանիա 350,000 0,57 % 2,29%
6 Արգենտինա 280,000 0,8 % 1,84%
7 Ռուսաստան[6] 157,641 0,14 % 1,03% 2010
8 Ավստրալիա 120,000 0,56 % 0,79%
9 Գերմանիա 118,000 0,14 % 0,77%
10 Բրազիլիա 96,500 0,05 % 0,63%
11 Ուկրաինա 80,000 0,16 % 0,52%
12 Հարավային Աֆրիկա 72,000 0,15 % 0,47%
13 Լեհաստան 50,000 0,6 % 0,33%
14 Հունգարիա 49,700 0,4 % 0,33%
15 Իսպանիա 48,409 0,12 % 0,32%
16 Նիդեռլանդներ 45,000 0,28 % 0,29%
17 Մեքսիկա 39,800 0,03 % 0,26%
18 Բելգիա 31,200 0,3 % 0,20%
19 Մոլդովա 31,187 0,7 % 0,20%
20 Ուրուգվայ 30,743 0,9 % 0,20%
21 Իտալիա 30,213 0,05 % 0,20%
22 Չիլի 25,375 0,13 % 0,17%
23 Վենեսուելա 20,900 0,1 % 0,14%
24 Իրան 25,405 0,035 % 0,17%
25 Եթովպիա 20,000 0,027 % 0,13%
26 Շվեդիա 20,000 0,2 % 0,13%
27 Ուզբեկստան 17,453 0,065 % 0,11%
28 Թուրքիա 17,415 0,025 % 0,11%
29 Շվեյցարիա 17,000 0,2 % 0,11%
30 Հնդկաստան 15,405 0,005 % 0,101%
31 Պանամա 10,029 0,33 % 0,066%
32 Լատվիա 9,001 0,397 % 0,059%
33 Ավստրիա 8,184 0,1 % 0,054%
34 Վրաստան 7,951 0,17 % 0,052%
35 Ադրբեջան 7,911 0,1 % 0,052%
36 Դանիա 7,062 0,13 % 0,046%
37 Ռումինիա 6,029 0,027 % 0,040%
38 Նոր Զելանդիա 7,077 0,17 % 0,046%
39 Հունաստան 5,334 0,05 % 0,035%
40 Մարոկկո 5,236 0,016 % 0,034%
41 Ղազախստան 4,100 0,027 % 0,027%
42 Լիտվա 3,596 0,1 % 0,024%
43 Կոլումբիա 3,400 0,008 % 0,022%
44 Չեխիա 4,000 0,03 % 0,026%
45 Սլովակիա 3,041 0,056 % 0,020%
46 Պերու 2,800 0,01 % 0,018%
47 Կոստա Ռիկա 2,500 0,06 % 0,016%
48 Բուլղարիա 2,300 0,031 % 0,015%
49 Հայաստան[7] 2,000 0,035 % 0,013%
50 Իռլանդիա 1,930 0,045 % 0,013%
Ընդամենը 50 երկիր 15 256,487 - 100 %

Աշխարհի շուրջ 110 երկրներում գործում են հրեական համայնքներ։

Գրականություն

  • Ռուբեն Անգալադյան. Հրեաներն ու հայերը, «Գարուն», 2001, № 2

Ծանոթագրություններ

  1. «Աշխարհում հրեաների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 70 հազարով». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Studies Show Jews’ Genetic Similarity
  3. Происхождение евреев выяснили учёные, проанализировав 237 геномов
  4. Conference on Jewish genomics
  5. В. И. Биншток, С. А. Новосельский, «Демографический очерк», — В сб,: Вопросы биологии и патологии евреев . Л., 1926, цит. по М.Бейзер: http://www.jewishpetersburg.ru/userimages/Mikhail%20Beyzer_Evrei%20v%20Peterburge.htm Արխիվացված 2012-01-15 Wayback Machine
  6. «Всероссийская перепись населения 2010 г. Национальный состав населения Российской Федерации».
  7. «Еврейская община Армении». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628
Kembali kehalaman sebelumnya